Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը անկլավ-էքսկլավների լուծման մի քանի խուճուճ տարբերակ է ներկայացրել, որոնցից մեկով ժամանակին ասում էր` հնարավոր է փոխանակում արվի. Արծվաշենը թողնենք իրենց, Տիգրանաշենն ու Տավուշի մյուս երեք տարածքները մնան մեզ, բայց անցած շաբաթ բոլորովին այլ սխեմա առաջ քաշեց` «գյուղերի տեղաշարժման» տարբերակը, եւ ասաց՝ անկլավ-էքսկլավներ չպետք է լինեն, ինչը ենթադրում է, որ անկլավների հետ միջանկյալ տարածքներն էլ կտրվեն Ադրբեջանին, որ մի քանի անգամ սահման անցնելու խնդիր չլինի Արծվաշեն կամ Տիգրանաշեն գնալիս: Բայց ասաց նաեւ, թե վերջնական որոշում չկա, քննարկման փուլում են: Սակայն իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ իրականում կողմերը կանգ են առել հենց այս՝ վերջին տարբերակի վրա: Ավելի ճիշտ՝ դա է Ալիեւի պահանջը, որը նա դրել է Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում:

Դրանով է պայմանավորված, որ Հայաստան վերադառնալուն պես Փաշինյանն ու թիմը ձեռնամուխ են եղել սահմանադրությունը փոխելու գործընթացին եւ անկլավների թեմային: Ալիեւի համար խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում այս խոչընդոտներն են մնացել։ Բայց իշխանական աղբյուրներն ասում են, որ խորհրդարանական ընդդիմության եւ հասարակության համար դեռ թակարդներ են հյուսելու:

Չի բացառվում, որ վաղը Փաշինյանը հայտարարի, թե Արծվաշենը Տիգրանաշենով ենք փոխանակում, եւ դրա համար պետք է նախ սահմանադրությունը փոխել: Քանի որ ՔՊ-ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանական ընդդիմության առնվազն ութ ձայն է անհրաժեշտ, տարբեր խորամանկություններ պետք է մտածեն՝ այդ ձայները ստանալու եւ հանրային դիմադրությունը կոտրելու համար։ Նորից գործի կդրվի պատերազմի սպառնալիքը, եւ կփորձեն դա գցել ընդդիմության գրպանը, որ եթե կողմ չքվեարկեն, եւ հանրաքվե չլինի, Ադրբեջանը կհարձակվի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video) Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը 1 տրլն-ի շրջանառությամբ՝ «Ամերիաբանկը» խոշորագույն ֆինանսական վարկատու կառույց է (video) Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ» Ինչն է երկրաբանական ներուժը վերածում ֆինանսավորման ենթակա հանքարդյունաբերական նախագծի․ղազախական փորձ (video) Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» AI-ով ստեղծված «Մինասը» պատմում է, թե ինչպես անցավ «Mining Armenia forum»-ի առաջին օրը (video) Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները. Վերջին օրերին շատ ուշագրավ երեք բանի մասին (video) Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ուղիղ մեկ տարի է՝ Մկրտիչ Սրբազանը զրկված է իր հոգևոր զավակների կողքին լինելու հնարավորությունից «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության վերլուծությունն ու հնարավոր նպատակները Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բախվել են «Renault»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է և արժանապատվություն․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am