«Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով
«Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից՝ այնտեղ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ, հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Հիշեցնենք՝ վարչապետը օրեր առաջ ընդունել էր Ալեքսեյ Լիխաչովին, նշել, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում։
