Քոչարյանի գործով դատախազի ինքնազգացողությունը վատացավ
Քոչարյանի գործով դատական նիստին դատախազն իրեն վատ է զգացել։
Հայկ Հովհաննիսյանը կարդում էր 2008թ.մարտի 1-ի գործով կատարված փորձաքննությունների արդյունքները և այդ պահին անսպասելի դադար տվեց: Նկատելով դա՝ մեղադրյալներից մեկը ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հարցրեց. «Գուցե հանգստանա՞լ է պետք»։
Դրանից հետո Հովհաննիսյանը կարճ ընդմիջում խնդրեց, ինչին դատավոր Սարգիս Պետրոսյանը չառարկեց։
