Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, դիմել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով հարվածներ չհասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Այս մասին TASS-ի փոխանցմամբ՝ հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով գլխավոր բանակցողները, ինչպես նաև Վենսը վերջին ամիսներին բազմիցս խնդրել են չհարձակվել ռուսական ՆՎԳ-ների վրա։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն վեց անգամ դիմել է Ուկրաինային՝ խնդրելով դադարեցնել հարձակումները ռուսական էներգետիկ օբյեկտների վրա։ Դա տեղի է ունեցել սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո։
