Նարեկ Կարապետյանը խայտառակ գներ ներկայացրեց․ «Թանկ գնով դե՞ղ գնել, թե՞ ուտելիք» (video)
«Ուժեղ Հայաստանը» ներկայացնում է առաջին օրենսդրական նախագիծը։
Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը փոխող 5 տնտեսական ծրագրերից մեկը 20 տոկոսով ավելի էժան դեղորայքն է։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հայրենակիցների նշանակալի մասը ընտրության առաջ է՝ գնել դե՞ղ թե՞ հաց։ Այս խնդիրը երբեմն շատ ավելի բարդանում է այն տարածաշրջաններում, որտեղ գործազրկություն է»,-ասաց նա։
Մտահոգիչ համարեց հանգամանքը, որ Հայաստանում դեղերը շատ ավելի թանկ են, քան հարևան բոլոր երկրներում։
«Խոստում էինք տվել, որ մեր տնտեսական ծրագրի միջոցով դեղերի գները կնվազեն»։
Մանրամասները՝ տեսանյութում.
