Արտակարգ դեպք Երևանում. Կենտրոնում փոխգնդապետի են դանակահարել

Այսօր՝ փետրվարի 1-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Խանջյան փողոցի վրա գտնվող «Թեքեյան» մշակութային կենտրոնի մոտից Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի քաղաքացու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 43-ամյա Գ. Հ.-ն է, ով ուժային կառույցներից մեկի աշխատակից է, կոչումով փոխգնդապետ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս թոքի հատվածում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարված ու մինչ բժիշկները կպայքարեին փոխգնդապետի կյանքի համար, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են կասկածյալի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վարդան Գ.-ն է։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերել և բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել «Թեքեյան» կենտրոնի 1-ին հարկում։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am