Հանքարդյունաբերության ոլորտում մեծ զարգացում ենք ունենալու․ փոխնախարարը մանրամասնում է (video)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը Ծաղկաձորում անցկացվող հանքարդյունաբերական երրորդ ֆորումում հայտարարել է, որ հանքային ռեսուրսների նկատմամբ համաշխարհային հետաքրքրության աճը Հայաստանի համար նոր ներդրումներ ներգրավելու և ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու հնարավորություններ է ստեղծում։
Փոխնախարարը շեշտել է, որ բնական պաշարների առկայությունն ինքնին բավարար չէ․ անհրաժեշտ է դրանք վերածել երկարաժամկետ տնտեսական և հանրային արժեքի՝ ապահովելով պատասխանատու կառավարում և միջազգային համագործակցություն։
«Ընդերքը պետության սեփականությունն է, և բնականաբար այն պետք է ծառայի նաև ժողովրդին և բարձրացնի ժողովրդի բարեկեցությունը»,– ընդգծել է Վարդանյանը՝ կարևորելով հանքարդյունաբերության դերը աշխատատեղերի ստեղծման և համայնքների զարգացման գործում։
Մանրամասները՝ տեսանյութում․
