Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը Հայաստանում խոշոր ակտիվներ ունի և նախկինում ղեկավարել է ներդրումային կառույց, որը հայտարարել է Ռուսաստանի իշխանությունների հետ սերտ կապերի մասին։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Էթիկայի հարցերով փորձագետների կարծիքով՝ այս հանգամանքները կարող են շահերի բախման ռիսկ առաջացնել ամերիկյան պետական միջոցների բաշխման ժամանակ։ Միևնույն ժամանակ, Reuters-ը Սոկոլովի կողմից իրավախախտումների ապացույցներ չի հայտնաբերել։

Ռուսաստանում ծնված 51-ամյա Սոկոլովը 2026 թվականի հունվարին ստանձնել է Trans-Caspian Enterprise Fund-ի ղեկավարումը։ Հիմնադրամի ֆինանսավորման ծավալը կազմում է 201 միլիոն դոլար։ Այն նպատակ ունի խթանել առևտրի և ներդրումների զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը ռուսական և չինական ենթակառուցվածքներից։

Սոկոլովը Հայաստանում զգալի բիզնես շահեր ունի։ 2024 թվականի հունվարին նա և իր չինացի գործընկեր Չժան Չժենը ձեռք են բերել Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորի՝ Viva Armenia-ի վերահսկիչ փաթեթը՝ այն գնելով ռուսական ՄՏՍ ընկերությունից։

Բացի այդ, Սոկոլովի հետ կապ ունեցող տեխասյան Dynamic Frontier Holdings ընկերությունը ձեռք է բերել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որը նախկինում պատկանել է ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական պետական ՎՏԲ բանկին։ Գործարքն իրականացնելու համար ընկերությունը հատուկ թույլտվություն է ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։

Սոկոլովի ղեկավարած հիմնադրամը կարող է դրամաշնորհներ տրամադրել, վարկեր տալ և ներդրումներ կատարել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։ Առաջնահերթ ուղղություններից են ռազմավարական նշանակության օգտակար հանածոների արդյունահանումը, էներգետիկան և երկաթուղային ենթակառուցվածքները։

Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի մյուս երեք գործող ներդրումային հիմնադրամների ղեկավարները, որոնք գործունեություն են ծավալում Եգիպտոսում, Թունիսում, Ուկրաինայում և Մոլդովայում, համադրելի մասշտաբի բիզնես շահեր չունեն այն երկրներում, որտեղ գործում են այդ կառույցները։

Հետաքննության նյութերն ուսումնասիրած էթիկայի հարցերով վեց փորձագետներ հայտարարել են, որ Սոկոլովի բիզնես շահերը շահերի բախման վտանգ են ստեղծում, քանի որ նրա ղեկավարած կառույցը տնօրինում է պետական միջոցներ, որոնցից կարող են օգուտ ստանալ նաև իրեն պատկանող ընկերությունները։

Սանտա Կլարայի համալսարանի փորձագետ Էնն Սքիթի կարծիքով՝ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ուսումնասիրի ստեղծված իրավիճակը։

Սոկոլովի IJS Investments ներդրումային ընկերության ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ հիմնադրամն իրավունք չունի ներդրումներ կատարել իր ղեկավարին պատկանող բիզնեսներում, իսկ Սոկոլովն անցել է ստուգման և անվտանգության բոլոր պահանջվող ընթացակարգերը։

ԱՄՆ Պետդեպարտամենտից էլ նշել են, որ հիմնադրամը պարտավոր է պահպանել տարեկան հաշվետվության, անկախ աուդիտի և շահերի բախման կանխարգելման պահանջները։ Միևնույն ժամանակ, նման հիմնադրամների գործունեությունը կարգավորող ամերիկյան օրենսդրությունն ուղղակիորեն չի արգելում դրանց ղեկավարներին ակտիվներ ունենալ այն երկրներում, որտեղ իրականացվում են ներդրումները։

Հարցեր են առաջացրել նաև Սոկոլովի նախկին գործունեությունը Ռուսաստանում։ 2015 թվականի գովազդային բրոշյուրում, որը պատկանել է Լիխտենշտեյնում գրանցված և ռուսական անշարժ գույքի ոլորտում մասնագիտացած՝ այժմ փակված Gotthard Investment Fund ներդրումային հիմնադրամին, Սոկոլովը նշված է եղել որպես կառավարիչ։

Փաստաթղթում նշվել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի դաշնային իշխանությունների հետ 20 տարվա ընթացքում ձևավորված «ամուր և երկարատև անձնական ու մասնագիտական վստահության հարաբերությունների» մասին։

Հիմնադրամի նախագծերից մեկի նախկին ղեկավարը Reuters-ին հաստատել է բրոշյուրի իսկությունը։ Սակայն Սոկոլովի իրավաբանները հայտարարել են, որ նա կասկածում է դրա իսկությանը, իսկ գործարարի ներկայացուցիչը նշել է, որ Սոկոլովը կապեր չի պահպանում Ռուսաստանի իշխանությունների հետ և Ռուսաստանի քաղաքացիություն չունի։

Գործակալությանը չի հաջողվել անկախ աղբյուրներով հաստատել վերջին պնդումը։ Reuters-ի ուսումնասիրած՝ ուղևորությունների վերաբերյալ փաստաթղթերի համաձայն՝ Սոկոլովը միջազգային ուղևորությունների համար ռուսական անձնագիր է օգտագործել առնվազն մինչև 2016 թվականը։

Սոկոլովը նաև Սպիտակ տանը նախատեսվող պարահանդեսային դահլիճի կառուցման ծրագրի ֆինանսավորողներից է եղել։ ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա շուրջ 13 միլիոն դոլար է նվիրաբերել Հանրապետական կուսակցության քաղաքական կազմակերպություններին։

Սպիտակ տունը Սոկոլովի վերաբերյալ հարցերն ուղղել է Պետդեպարտամենտին, որը մանրամասներ չի ներկայացրել նրա կենսագրության ստուգման և գաղտնի տեղեկատվության հասանելիության թույլտվության վերաբերյալ։

Reuters-ի հարցմանն ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում չգիտեն, թե ում մասին է խոսքը։

24news.am

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում «Այ, որ մռթիդ ուտեիր, այսօրվա խայտառակ հայտարարությունը չէիր անի»․ պատերազմի մասնակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am