Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատաքննությունը։ Նախորդ նիստում դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։
Հոկտեմբերի 15-ի նիստում հանրային մեղադրողը միջնորդել է Գևորգ Ներսիսյանին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման՝ հաշվակցելով անազատության մեջ անցկացրած ժամանակահատվածը։ Համբարձում Ներսիսյանի համար պահանջվել է 4 տարի 6 ամիս ազատազրկում, իսկ նախորդ դատավճռով չկրած պատժի միավորմամբ՝ վերջնական 7 տարի 6 ամիս ազատազրկում։
Մեղադրողը նաև առաջարկել է անփոփոխ թողնել ամբաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցները՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Հիշեցնենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է «Հանրապետություն» կուսակցության՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս պնդել էր, որ Ներսիսյանները խոչընդոտել են իրենց նախընտրական քարոզարշավը։ Պաշտպանական կողմը, մինչդեռ, մեղադրանքը համարում է անհիմն և ապօրինի։
Գևորգ և Համբարձում Ներսիսյանները սկզբում կալանավորված են եղել, սակայն հետագայում նրանց խափանման միջոցները փոխվել են։
Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին։ Դատարանը կլսի պաշտպանական կողմին, որից հետո կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը