Հայկ Դեմոյանը հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դուռ գնելու համար

Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դռան փեղկ ձեռք բերելու համար։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հունիսի 7֊ի իշխանազավթման նախօրեին ՔՊ֊ականները, ի դեմս Արայիկ Հարությունյանի, Ժաննա Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի, ի լուր աշխարհի ազդարարեցին, որ կես միլիոն դոլարով Լոնդոնից գնել են «հայկական եկեղեցու դռան փեղկ»։ Շատ կարճ ժամանակում հնարավոր եղավ պարզել, որ գործ ունենք պետական պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կոռուպցիոն սխեմայով վիճելի ու վավերականությունից զուրկ քանդակազարդ փայտե կտոր ձեռք բերելու գործարքի հետ»,- գրում է Դեմոյանը։

Նրա խոսքով՝ հաղորդումը ներկայացվել է 10 օր առաջ ոչ միայն քրեական գործ հարուցելու, նախաքննություն սկսելու, այլև վերոնշյալ երեք անձանց` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ներկայում ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գույքերի վրա կալանք դնելու պահանջով։

Դեմոյանի խոսքով՝ հիմա էլ պատասխանատու անձինք պատրաստվում են պետական միջոցների հաշվին գնել անհայտ ծագում ունեցող դռան փեղկի մյուս մասը։

 Նա նշում է, որ քրեական գործ հարուցելու հաղորդման փաթեթը կհասցեագրվի նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին` ծանոթանալու և եկեղեցու վերաբերյալ զեկույցի քննիչ հանձնաժողովի անդամներին ներկայացնելու համար։

 «Հանձնաժողովի երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմը, քանի որ հաջորդիվ բացահայտումների ու փաստերի հրապարակումից հետո հանձնաժողովի անդամներին տրվելու են, մեղմ ասած, շատ վատ բնութագրումներ»,- գրում է Դեմոյանը։

2025թ. դեկտեմբերին գրել էինք, որ ՀՀ պետական բյուջեից 175,4 մլն դրամ է հատկացվել 12–րդ դարի արտեֆակտ՝ դռան փայտե փեղկ՝ հայկական միջնադարյան նկարներով ձեռք բերելու համար։ Այն ներկայում ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Մարզաշխարհով մենք այստեղ ենք․ մեր սպորտի վրա խաչ են քաշում․ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ լինի, որ․․․ (video) Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան Մեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների Խայտառակ թալան․ այս թելիկների համար Նիկոլը 19 մլն․ դրամ է հատկացրել․ Էլեանորա Մանանդյան (video) Ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը դատավորին (video) Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Այս խարդախները պետք է պատասխան տան․ Բագրատ Եսայան (video) 6–ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած «Lexus»–ի վարորդը ձերբակալվել է. երեխան դուրս էր եկել բակում խաղալու Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում քննարկել են Վարագավանքի ներկայիս վիճակը Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է Արձակուրդում գտնվող քաղաքապետը կարո՞ղ էր ավագանու նիստ գումարել. իրավաբանի պարզաբանումը Հայկ Դեմոյանը հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դուռ գնելու համար Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. Բաղայի Ֆրանսիացի առաջնորդը պահանջել է դադարեցնել ԵՄ աջակցությունը Թուրքիային Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար․ հայտարարություն Իրանի դեմ պшտերազմը ԵՄ-ի վրա արդեն ավելի քան 100 միլիարդ եվրո է արժեցել. Իսպանիայի վարչապետ Եկեք հասկանանք՝ ինչքան է Նիկոլը տրամադրված Գագիկ Ծառուկյանին պահել կալանքի տակ․ Սուրեն Սուրենյանց (video) Փաստերով ասում եմ՝ Նիկոլը կոռուպցիոն հանցագործ է․ Պարույր Հայրիկյան (video) ԵՄ-ն սկսել է Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի՝ միությանն անդամակցելու ծրագրերի մշակումը. Կարասին Ինչպես Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին նիստերի դահլիճում (video) Արձակուրդում գտնվող քաղաքապետը կարո՞ղ էր ավագանու նիստ գումարել. իրավաբանի պարզաբանումը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կարող է ձգձգվել բազմաթիվ տարիներ. Մադյար Խոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել «Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավnրներ Հպարտ հարկատունե՛ր, կռախի առաջ եք կանգնելու․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am