Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կարող է ձգձգվել բազմաթիվ տարիներ. Մադյար

Հունգարիան գտնում է, որ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կարող է ձգվել բազմաթիվ տարիներ, և դրա ավարտի ժամկետը կանխատեսելն անհնար է: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Նա հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին Բրյուսելում ծրագրում է կարճատև հանդիպում անցկացնել Վլադիմիր Զելենսկու հետ: Պատասխանելով հարցին, թե արդյոք դրա ընթացքում քննարկվելու է Եվրոպական համայնքին Ուկրաինայի հնարավոր միացման ամսաթիվը, Մադյարն ասել է.

«Կոնկրետ ամսաթիվ չկա: Պետք է հաշվի առնել, որ Արևմտյան Բալկանների որոշ երկրներ արդեն 15 տարի է՝ փորձում են անդամակցել ԵՄ-ին»:

Վարչապետը նշել է, որ Եվրամիությանը Ուկրաինայի միանալու ժամկետը որոշելն անհնար է, և դրա կարիքն էլ չկա:

«Մենք կողմ ենք, որ անդամակցության շուրջ բանակցությունները հիմնվեն թեկնածուի իրական ձեռքբերումների վրա: Այս մոտեցումն ավելի ու ավելի մեծ աջակցություն է գտնում Եվրոպայում», - պարզաբանել է Մադյարը:

«Մենք չենք ընդունում անդամակցության «թուլացված» կամ «ուժեղացված» ձևերը, ժամանակավոր անդամակցությունը կամ զուգահեռ կառույցների ստեղծումը: Մենք կողմ ենք լիարժեք, իսկական անդամակցությանը: Այնուամենայնիվ, այս գործընթացը կարող է ձգվել 15-20 տարի: Վերցրեք, օրինակ, Թուրքիային, որը տասնամյակներ շարունակ ձգտում է անդամակցել ԵՄ-ին, թեև այժմ, հնարավոր է, արդեն առանձնապես չի էլ ցանկանում դա: Այնպես որ, որևէ բան կանխատեսելն անհնար է», - ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նա հիշեցրել է, որ վերջերս Բուդապեշտը Կիևի հետ համաձայնության է հասել Անդրկարպատիայի հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների վերականգնման հարցում:

«Տեսնենք, թե ինչպես այս նորմերը կիրականացվեն գործնականում», - ասել է Մադյարը:

Նա հայտնել է, որ Բրյուսելից հետո կարող է տեղի ունենալ իր հանդիպումը Զելենսկու հետ Բերեգովո քաղաքում, որտեղ ապրում են զգալի թվով էթնիկ հունգարացիներ:

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Մեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների Խայտառակ թալան․ այս թելիկների համար Նիկոլը 19 մլն․ դրամ է հատկացրել․ Էլեանորա Մանանդյան (video) Ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը դատավորին (video) Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Այս խարդախները պետք է պատասխան տան․ Բագրատ Եսայան (video) 6–ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած «Lexus»–ի վարորդը ձերբակալվել է. երեխան դուրս էր եկել բակում խաղալու Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում քննարկել են Վարագավանքի ներկայիս վիճակը Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է Արձակուրդում գտնվող քաղաքապետը կարո՞ղ էր ավագանու նիստ գումարել. իրավաբանի պարզաբանումը Հայկ Դեմոյանը հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դուռ գնելու համար Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. Բաղայի Ֆրանսիացի առաջնորդը պահանջել է դադարեցնել ԵՄ աջակցությունը Թուրքիային Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար․ հայտարարություն Իրանի դեմ պшտերազմը ԵՄ-ի վրա արդեն ավելի քան 100 միլիարդ եվրո է արժեցել. Իսպանիայի վարչապետ Եկեք հասկանանք՝ ինչքան է Նիկոլը տրամադրված Գագիկ Ծառուկյանին պահել կալանքի տակ․ Սուրեն Սուրենյանց (video) Փաստերով ասում եմ՝ Նիկոլը կոռուպցիոն հանցագործ է․ Պարույր Հայրիկյան (video) ԵՄ-ն սկսել է Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի՝ միությանն անդամակցելու ծրագրերի մշակումը. Կարասին Ինչպես Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին նիստերի դահլիճում (video) Արձակուրդում գտնվող քաղաքապետը կարո՞ղ էր ավագանու նիստ գումարել. իրավաբանի պարզաբանումը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կարող է ձգձգվել բազմաթիվ տարիներ. Մադյար Խոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել «Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավnրներ Հպարտ հարկատունե՛ր, կռախի առաջ եք կանգնելու․ Գառնիկ Դանիելյան (video) Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ սեռակшն բռնnւթյուն գործադրած 44-ամյա հորը Գագիկ Ծառուկյանի անմեղությունը փաստող ևս մեկ տեսագրություն է հրապարակվել. Հայկ Մամիջանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am