Մշակութային ժառանգությունը վերացվում է, իսկ իշխանությունը աչք է փակում. Արտակ Բեգլարյան

COP17-ը նաև Արցախի ժողովրդի իրավունքների մասին է, որովհետև տարածաշրջանում ամենատուժած բնիկ ժողովուրդը Արցախի հայ ժողովուրդն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15–ին, կառավարության շենքի մոտ արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ և պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Այս պայմաններում, երբ նմանատիպ համաժողով է իրականացվում Հայաստանում, սակայն Արցախի ժողովրդի հարցերը, իրավունքները լրիվ անտեսվում են և մի բան էլ լեգիտիմացվում են ադրբեջանական ցեղասպանական հանցագործությունները մեր հանդեպ, բնականաբար խիստ անընդունելի է։ Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ մենք չենք մոռանում մեր իրավունքները և պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի համար, մեր մշակութային ժառանգության պաշտպանության համար, մեր կենսաբազմազանությունը պաշտպանելու համար, որի անբաժանելի բաղադրիչը հենց բնիկ ժողովուրդն է։

Նույն COP17-ի օրակարգային հարցերից մեկը բնիկ ժողովրդի և տեղական համայնքների հարցերի բարձրացումն է, իրավունքների պաշտպանությունն է, որի հիմնաքարը, բնականաբար, մեր պարագայում վերադարձի իրավունքն է, այնինչ ոչ միայն մեր վերադարձի իրավունքը չի պաշտպանվում, այլև հյուրընկալ երկրի իշխանությունները, մեզ ասում են՝ մոռացեք ձեր վերադարձի մասին։ Ոչ միայն մեր կենսաբազմազանությունը չի պաշտպանվում, այլև Ադրբեջանը ոչնչացնում է մեր բնությունը և մեր կենսաբազմազանությունը այնտեղ, և նաև ոչնչացնում է մեր մշակութային լանդշաֆտը, բնական լանդշաֆտի հետ համատեղ, իսկ մշակութային լանդշաֆտը ՄԱԿ-ի համապատասխան նորմերով անբաժանելի է բնական լանդշաֆտի հետ։

Իսկ մշակութային լանդշաֆտը ոչ միայն եկեղեցիներն են, այլև մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունն է, որը ոչնչացվում է նաև մեր բռնի տեղահանման հետևանքով»,– հայտարարեց նա։ Արտակ Բեգլարյանը հավելեց, որ ցավոք նաև նյութական մշակութային ժառանգությունն է ոչնչացվում, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ միայն աչք են փակում, այլև տարբեր հայտարարություններով լեգիտիմացնում են եկեղեցիների և այլ մշակութային հուշարձանների ոչնչացումը, իսկ միջազգային հանրությունը և անտեսում է և նաև միջազգային դիտորդ մարմիններ չի ուղարկում բռնազավթված Արցախ, որպեսզի հնարավորինս կանխեն հետագա հանցագործությունները։

«Սրանք միջանկյալ գործողություններ են, որպեսզի մեր կենսաբազմազանությունը պաշտպանված լինի, մեր մշակութային ժառանգությունը պաշտպանված լինի, մինչև մեր վերադարձը՝ միջազգային պաշտպանության ներքո մեր բնիկ հայրենիք։ Միայն այդ ժամանակ Արցախում կենսաբազմազանությունը պաշտպանված կլինի և մեր ժողովրդի իրավունքները վերականգնված կլինեն, և դրա հիման վրա մենք կկարողանանք ունենալ խաղաղություն, արժանապատիվ հիմունքներով։

Այլապես միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչները պետք է հաշվի առնեն, որ տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, ալիևյան ցեղասպանական ռեժիմը շարունակելու է հայատյացության և ցեղասպանական հանցագործությունները և մեր ժողովրդի և մարդկության դեմ»,– հայտարարեց նա։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, դու Արթիկի գաղութում ես հայտնվելու՝ էս ձեռնաշղթաներով․ քաղաքացու ակցիան դատարանի դիմաց (video) Դատախազությունը պետք է զբաղվի ձեր հայտարարությամբ․ Փաշինյան-լրագրող երկխոսությունը (video) «Ալիևի սպառնալիքը լսե՞լ եք․․․ ի՞նչ խաղաղության մեջ է դա»․ Փաշինյանի արձագանքը (video) «Լկտի՛, երբ աղջիկդ կհայտնվի էդ վիճակում, կսպասես ոստիկաններին». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Չես հասկանում՝ դատի կտա՛մ․․․ Փաշինյանը կռվեց լրագրողի հետ (video) Փաշինյանը նորից սկսեց գոռալ ու սպառնալ՝ Սամվել Կարապետյանի մասին խոսելիս (video) Մշակութային ժառանգությունը վերացվում է, իսկ իշխանությունը աչք է փակում. Արտակ Բեգլարյան Հայաստանում օդի ջերմաստիճանը մեկ օրով կնվազի. եղանակի տեսություն Նրանք, ովքեր uպառնում էին մեզ տանկերով գալ և oկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև Սնդիկով աղտոտված ջրի ֆոնին՝ առողջության պաշտպանության միջազգային պարտավորությունն ի՞նչ է տալու. Պողոսյան ԱՄՆ-ում մարզիչը դատապարտվել է առավելագույն պատժաչափի՝ պորնոգրաֆիայի արտադրության համար Կանգնեցրե՛ք այս կործանիչ նախագիծը․ Ամուլսարի գործարկումն աղետ է լինելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Լսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Սողոմոնյան Բաքվում Լավրովը հանդիպել է Ալիևի հետ Եղվարդ-Զովունի ճանապարհին «Volkswagen»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն Կառավարությունը ՀԷՑ-ը «խլեց» «Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը ՔԿՀ պետն է․ ԱԱԾ խցերում խայտառակ վիճակ է. Մեսրոպ Մանուկյան (video) «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի Երևանի տարբեր հատվածներում Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել Ձեզ քշելու են ու տանեն, հերի՛ք է․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ոստիկանությունը խոչընդոտել է Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիան Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ ակնկալիքներ ձևավորել․ Միրզոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am