Չպետք է մեծ ողբերգություն սարքենք. Աշոտյան
ԱԺ զգային արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր, անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված «Կրեմլյան զեկույց»-ում տեղ գտած ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարարների անուններին, նշեց, որ պետք չէ դրանից մեծ ողբերգություն սարքել: «Հայաստանը փորձում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ երբեք չխառնել: Հայաստանը շահերի համադրման գոտի է, ոչ թե՝ հակադրման: Ռուս-ամերիկյան տնտեսական և քաղաքական բախումներից մենք չենք շահում: Տնտեսական և քաղաքական առումով` աշխարհը չի շահում, որովհետև լրացուցիչ գլոբալ մարտահրավերներ կան: Այն ցուցակը, որ հրապարակվեց ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից բուռն քննարկման առարկա է ՌԴ-ում: Ես չեմ կարծում, որ մենք պետք է մեծ ողբերգություն սարքենք, որ մեր հայրենակիցներից այդ ցուցակի մեջ ներգրավված են, քանի որ պարզ չէ, թե այդ ցուցակում ներգրավվելն ինչ հետևանքներ է ունենալու»,- ասաց Աշոտյանը:
