Կառավարությունը ՀԷՑ-ը «խլեց»

Կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը՝ դրանք պետությանը օտարելու նպատակով։

Որոշման հիմնավորումների համաձայն՝ հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը։

«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար, պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է պետության ու հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտություն», - նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։

Որոշման նախագծի համաձայն՝ օտարման գործընթացի ավարտի վերջնաժամկետը 2027 թվականի հոկտեմբերի 1-ն է։

Օտարման ենթակա են ՀԷՑ-ի 246 հազար 423 բաժնետոմսերը, որոնց ընդհանուր անվանական արժեքը 20 միլիարդ 674 միլիոն 889 հազար 700 դրամ է։ Դրանցից 172 հազար 496-ը պատկանում է «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մոտ 70 տոկոսը, իսկ 73 հազար 927-ը՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդին»՝ մոտ 30 տոկոսը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական առումով ՀԷՑ-ը ապօրինի գույքի վերադարձի անբաժան մասն է։

«Ժողովրդից տարվածը վերադարձվում է ժողովրդին»,- ասաց նա։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
«Լկտի՛, երբ աղջիկդ կհայտնվի էդ վիճակում, կսպասես ոստիկաններին». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Չես հասկանում՝ դատի կտա՛մ․․․ Փաշինյանը կռվեց լրագրողի հետ (video) Փաշինյանը նորից սկսեց գոռալ ու սպառնալ՝ Սամվել Կարապետյանի մասին խոսելիս (video) Մշակութային ժառանգությունը վերացվում է, իսկ իշխանությունը աչք է փակում. Արտակ Բեգլարյան Հայաստանում օդի ջերմաստիճանը մեկ օրով կնվազի. եղանակի տեսություն Նրանք, ովքեր uպառնում էին մեզ տանկերով գալ և oկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև Սնդիկով աղտոտված ջրի ֆոնին՝ առողջության պաշտպանության միջազգային պարտավորությունն ի՞նչ է տալու. Պողոսյան ԱՄՆ-ում մարզիչը դատապարտվել է առավելագույն պատժաչափի՝ պորնոգրաֆիայի արտադրության համար Կանգնեցրե՛ք այս կործանիչ նախագիծը․ Ամուլսարի գործարկումն աղետ է լինելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Լսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Սողոմոնյան Բաքվում Լավրովը հանդիպել է Ալիևի հետ Եղվարդ-Զովունի ճանապարհին «Volkswagen»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն Կառավարությունը ՀԷՑ-ը «խլեց» «Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը ՔԿՀ պետն է․ ԱԱԾ խցերում խայտառակ վիճակ է. Մեսրոպ Մանուկյան (video) «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի Երևանի տարբեր հատվածներում Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել Ձեզ քշելու են ու տանեն, հերի՛ք է․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ոստիկանությունը խոչընդոտել է Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիան Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ ակնկալիքներ ձևավորել․ Միրզոյան Ադրբեջանը ֆոսֆոր թափեց արցախցիների վրա, ու հիմա ցույց են տալու`քաղաքակի՞րթ են (video) Փաշինյանի ստացած մրցանակային գումարները կկառավարվեն առանձին հաշվով #ՈՒՂԻՂ․ ՍԿԱՆԴԱԼ․ Բացահայտվել է Փաշինյանի Կառավարության գումարների հերթական հափշտակումը․ Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am