Գյումրիում հոկտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթի ենթարկած Թուրքիայի Հանրապետության քաղաքացի վարորդը ձերբակալվել է։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 17։50-ի սահմաններում՝ Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում։ «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն, գիտակցության չգալով, մահացել է։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մահացածը 77-ամյա Ռուզաննա Սարգսյանն է՝ ոստիկանության գնդապետ, Շիրակի մարզային վարչության նախկին պետ Շիրակ Հակոբյանի կինը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ձերբակալվել է։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը