COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանում այսօրվանից մեկնարկում են COP17 շրջանակում նախատեսված միջոցառումները, որոնք շարունակվելու են մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Միջոցառումների կազմակերպման և անվտանգության ապահովման նպատակով իշխանությունները տարբեր սահմանափակումների ու փոփոխությունների մասին հայտարարություններ են տարածել։ Արդյունքում պետական համակարգի մի շարք կառույցներ անցել են առցանց աշխատանքի, իսկ հոկտեմբերի 19-ից դպրոցների մի մասն էլ ուսումնական գործընթացը կազմակերպում է առցանց եղանակով։

Մինչ իշխանությունները պատրաստվում են միջազգային միջոցառումների անցկացմանը, Երևանի բնակիչները կանգնած են առօրյա տեղաշարժի լուրջ խնդիրների առաջ։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներում առաջացած խցանումները, երթևեկության սահմանափակումներն ու գերատեսչությունների՝ մեկը մյուսին հաջորդող հայտարարությունները քաղաքացիների շրջանում անորոշություն են ստեղծել։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք փորձում էին հասկանալ՝ արդյոք հասարակական տրանսպորտը բնականոն աշխատելու է, երթուղայինները սպասարկելու են ուղևորներին, և մետրոյի աշխատանքում սահմանափակումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ։

Խնդիրն այն է, որ տարբեր գերատեսչություններ պարբերաբար հաղորդագրություններ են տարածում այս կամ այն փողոցի փակման և երթևեկության սահմանափակումների մասին, սակայն քաղաքացիների համար շարունակում է անհասկանալի մնալ, թե այդ ամենն ինչպես է անդրադառնալու իրենց ամենօրյա տեղաշարժի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակը պարզաբանելու նպատակով դիմել է Երևանի քաղաքապետարան։ Մեզ տեղեկացրել են, որ Երևանի հասարակական տրանսպորտը և մետրոպոլիտենը կշարունակեն աշխատել։ Միաժամանակ սեփական մեքենաներով երթևեկող քաղաքացիները պետք է հաշվի առնեն, որ որոշակի ժամանակահատվածներում մայրաքաղաքի տարբեր փողոցներ փակվելու են։

Ստացվում է՝ միջազգային նշանակության միջոցառումների կազմակերպման ընթացքում մայրաքաղաքի բնակիչները ստիպված են լինելու հարմարվել երթևեկության փոփոխվող պայմաններին՝ հաճախ առանց հստակ պատկերացնելու, թե ինչպես են հասնելու իրենց աշխատավայրեր, ուսումնական հաստատություններ կամ այլ վայրեր։

Իսկ ո՞վ է պատասխան տալու այն դեպքում, եթե կազմակերպչական խնդիրների հետևանքով Երևանում տրանսպորտային կոլապս առաջանա, և քաղաքացիները ժամերով չկարողանան հասնել իրենց նշանակման վայրեր։ Արդյոք իշխանությունները հաշվարկել են սահմանափակումների ազդեցությունը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի վրա և պատրա՞ստ են կանխելու հնարավոր խափանումները։

Այս պահին քաղաքացիների շրջանում առկա անորոշությունը, խցանումներն ու երթևեկության կազմակերպման հետ կապված խնդիրները ցույց են տալիս, որ միջազգային միջոցառումների պատշաճ կազմակերպմանը զուգահեռ՝ իշխանությունները պետք է լուծեն նաև Երևանի բնակիչների առօրյա կյանքի բնականոն ընթացքն ապահովելու խնդիրը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 19-ից մինչև 30-ը ներառյալ նախատեսված են COP17 շրջանակում միջոցառումներ»։

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Գյումրիում գնդապետի կնոջը վրաերթի ենթարկած Թուքրիայի քաղաքացին ձերբակալվել է Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Պիտի լսե՛ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը․ Մենուա Սողոմոնյանը՝ Կառավարության մոտ (video) «Ամո՛թ ձեզ, դուք անգրագիտության մարմնացումն եք․ Ալավերդյանը խայտառակեց Փաշինյանին կառավարության մոտ» (video) Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Եռօրյա դադարից հետո վերսկսվելու են ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները․ Զելենսկի Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փաշինյա՛ն, մոռացար Ալիևի բնութագրիչներն ասես․ «Ագրեսիա հրահրած, ցեղասպանություն իրականացրած Ալիևը» (video) Երևանում 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման. հարցը պետք է լուծում ստանա. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Թուրքմենստանի նախագահը ժամանել է Ադրբեջան Ժողովու՛րդ, խոսե՛ք․․․ հերթով հասնելու են բոլոր դասախոսներին․ Մենուա Սողոմոնյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 15-ին «Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ լարված իրավիճակ Կառավարության դիմաց (video) Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ (video) Ադրբեջանը ԱՄԷ-ի հետ թռիչքային զորավարժություն է անցկացնում Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին Աբսուրդ է․ Ավետիք Իշխանյանը մահացել է, բայց իր գրառման տակ լայք դնողներին դեռ կանչում են ԱԱԾ (video) #ՈՒՂԻՂ․ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Կառավարության դիմաց․ Բողոքի ակցիա COP-17-ի շրջանակում (video) «Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին Երևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունում COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am