Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աբովյանի համայնքապետի պաշտոնի համար պայքարին պատրաստվում է միանալ Արթուր Հարությունյանը, որը հանրությանը հայտնի է Գագիկ Ծառուկյանի թիկնապահ «Պալաչ» մականունով։ Սակայն նրա անցյալում կա ուշագրավ դատական պատմություն․ 2017 թվականին դատարանը նրան սնանկ է ճանաչել 3 միլիոն դրամի պարտքը սահմանված ժամկետում չվերադարձնելու հիմքով։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը։ Ըստ այդմ, 2017 թվականի դեկտեմբերի 19-ին դատավոր Տ. Փոլադյանը բավարարել է Արտակ Եղոյանի դիմումը և Արթուր Գեղամի Հարությունյանին ճանաչել սնանկ։

Պետական բյուջեի օգտին ևս 100 հազար դրամ․

Դատարանի վճռով որոշվել է նաև Արթուր Հարությունյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձման ենթակա 100 հազար դրամ պետական տուրքը գրանցել սնանկության վարույթի շրջանակում՝ որպես դատական ծախս։ Բացի այդ, դատարանը որոշել է արգելանք դնել Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա։Արթուր Հարությունյանի՝ Աբովյանի համայնքապետի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության ֆոնին նրա գործարար անցյալի այս դրվագը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր է առաջացնում։

Հանրության համար կարևոր է պարզել՝ ինչ արդյունք է ունեցել սնանկության վարույթը, արդյոք առկա են հետագա դատական ակտեր, և ինչ պատասխաններ ունի ինքը՝ Արթուր Հարությունյանը, տարիներ առաջ իր նկատմամբ կայացված այդ ամոթալի վճռի վերաբերյալ։
Աբովյանի բնակիչները, ընտրելով համայնքի ապագա կառավարման պատասխանատուներին, կարող են ակնկալել, որ ընտրական պայքարի մասնակիցները պատրաստ կլինեն հանրությանը ներկայացնել իրենց անցյալի վերաբերյալ փաստական հարցերի պատասխանները։

Բացի այդ, Պալաչը երկար ժամանակ Հայաստանում չի բնակվել՝ ըստ մեդիա հրապարակումների։ Ու ստացվում է, որ նա հայրենիքը հիշում է ընտրությունից ընտրություն (կարծես թմրաբիզնես) հետաքրքրությունների շրջանակում։
Շարունակելի»։

դիտվել է 317 անգամ
Լրահոս
«Լեգենդար COP են անցկացնում՝ 30 մլն դոլար են ծախսել՝ 10 օրվա համար․․․»․ Նարեկ Կարապետյանը ծաղրում է (video) «Դե կտեսնե՛ք՝ ՔՊ-ի թևերը կտրելու ենք, խաղը դեռ առջևում է»․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հայի կարճատեսություն «Ի միջի այլոց, հեսա ինքն ա զանգում»․ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում ստացավ Հաջիևի զանգը Ալեն Սիմոնյանը պաշտպանու՞մ էր զինված ադրբեջանցուն, երբ զանգեց Հաջիևը (video) ՔՊ-ի արածի հետևանքով՝ Հայաստանը զրկվել է որակյալ ու էժան դեղերից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Արփինե Սարգսյանի ոստիկանը հանգստանում էր Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին «Գեղցինե՛ր, էս ու՞մ եք էշի տեղ դնում, Նիկո՛լ․․․ ու՞ր ես տարել էդ 19 մլն-ը» ․ Նարե Սոսե (video) Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանում պաշտպան ունի Բղավոցներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստին․ «Լսու՞մ եք՝ ինչ է ասում դատախազը, սա ինչ է» (video) Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի․ Միրզոյան Նոր Գեղիում 16-ամյա տղան մաhացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակnցից. կան ձերբակալվածներ Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնացել դատական նիստին. փաստաբանական թիմ Նարեկ Կարապետյանը խայտառակ գներ ներկայացրեց․ «Թանկ գնով դե՞ղ գնել, թե՞ ուտելիք» (video) #ՈՒՂԻՂ. «Ստու՛մ ես. Ալիևը հենց հիմա սպառնալիքներ է ուղղում Փաշինյանին». Դերենիկ Մալխասյան (video) Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արագածոտնի մարզում մի խումբ տղաներ, շանտшժի միջոցով 13-ամյա աղջկա նկատմամբ սեռшկան nտնձգություններ են իրականացրել. կան ձերբակալվածներ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում «զադնի է դնում». «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստի ժամանակ մեղադրող դատախազի ինքնազգացողությունը վատացավ (video) Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափողջույններով (video) Շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am