ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու արգելքի շուրջ հարցեր են առաջացել։

Նշենք, որ երեկ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը հայտարարեց, որ պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, սակայն ռուսական կողմն արգելել է իր մուտքը երկիր։

Բադալյանի փոխանցմամբ՝ իրեն հայտնել են, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, սակայն չեն պարզաբանել դրա պատճառը։ Ստացվում է՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին, որը մեկնում էր պաշտոնական միջոցառման մասնակցելու, սահմանին կանգնեցրել են՝ առանց իրեն, առնվազն հրապարակայնորեն, հասկանալի բացատրություն ներկայացնելու։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Բադալյանի արգելքը կապված է նրա հակառուսական հայտարարությունների հետ։
Իսկ ինչո՞վ է աչքի ընկել Լուսինե Բադալյանը Ռուսաստանի հետ կապված իր հայտարարություններով։

Բանն այն է, որ ՔՊ-ական պատգամավորը նախկինում հանդես է եկել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու առաջարկով՝ պնդելով, որ դրանց բովանդակությունը հակահայկական է և սպառնում է Հայաստանի անվտանգությանը։
Բացի այդ, ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Բադալյանի՝ Ռուսաստանի կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ քննադատություններին։

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը վերջերս անդրադարձել էր նաև սահմանային սանիտարական անվտանգությանը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից ժանտախտի հնարավոր տարածման բոլոր սցենարներին։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաև ԱԳ նախարարություն՝ պարզելու համար, թե որն է պատգամավորին ՌԴ մտնելու արգելքի պաշտոնական բացատրություն-պատճառը, կամ արդյոք ՌԴ-ից տեղեկացրել էին, որ Բադալյանը «սև» ցուցակում է, սակայն դեռևս որևէ պատասխան չենք ստացել»։

դիտվել է 406 անգամ
Լրահոս
«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին Երևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունում COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ» Ադրբեջանը հայ պատանդների թեման մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է իրավունքի խախտումով Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ» Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ» Կշարունակե՞ն Քոչարյանին պահել կալանքի տակ (video) Մահվան ելքով վրաերթ․30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ» Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել. «Հրապարակ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» 6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am