Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Բրյուսելում Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի առևտրային երկխոսության ժամանակ նշել է, Թուրքիան եվրոպական արտադրության և մատակարարման շղթայի անբաժանելի մասն է։ Հետևաբար հարկ է համարել, որ «Made in EU»-ի նման արդյունաբերական նոր ռազմավարություններում Թուրքիան ներգրավված լինի որպես հավասարազոր գործընկեր, գրում է Ermenihaber.am-ը։

«Թուրքիան այսօր ոչ միայն ԵՄ առևտրային գործընկերն է։ Թուրքիան չպետք է դուրս մնա այդ ռազմավարություններից»։

Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն Թուրքիայի ամենախոշոր առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիան՝ ԵՄ 5-րդ խոշորագույն գործընկերը։ Կողմերի միջև տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 205 մլրդ եվրո, վերջին 5 տարում՝ 900 մլրդ եվրո։ Այդ ծավալի 26 տոկոսը՝ շուրջ 55 մլրդ եվրոն, բաժին է ընկնում ավտոմոբիլային ոլորտին։

Բոլաթը նշել է, որ Թուրքիայում ավտոմոբիլների արտադրության 75 տոկոսը պատկանում է ԵՄ ընկերություններին և նրանց թուրքական մասնաճյուղերին։

ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչն իր հերթին Թուրքիան անվանել է ԵՄ-ի համար առանցքային գործընկեր։ Նրա տվյալներով՝ 2025 թ. մաքսային միության շրջանակում ապրանքաշրջանառությունը ռեկորդային մակարդակի է հասել՝ շուրջ 218 մլրդ եվրո, իսկ ծառայությունների առևտուրը գերազանցել է 40 մլրդ եվրոն։

Հանդիպման շրջանակներում կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել լիազորված տնտեսավարողների ծրագրերը, ինչպես նաև տեխնիկական աշխատանք տանել էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման ուղղությամբ։

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ Թուրքիան ավարտել է մեքենաների ու սարքավորումների անվտանգության վերաբերյալ ԵՄ-ի նոր կանոնակարգին իր օրենսդրության համապատասխանեցումը։ Սա կարևոր քայլ է, որպեսզի մաքսային միության շրջանակում ապրանքները տեխնիկական խոչընդոտների չհանդիպեն։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am