Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է. «Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ

Մոտ 1 շաբաթ առաջ ԱԱԾ-ին խնդրել էի հայտնել, թե որտեղով է ադրբեջանցի Նասիմի Մուսաևն անցել ՀՀ տարածք / շփման գիծը (կոորդինատ էի խնդրում), որ օրը և ժամին է դա տեղի ունեցել։

Հարցրել էի նաև, թե ում վերահսկողության տակ ա գտնվում էդ տարածքը՝ ԱԱԾ սահմանապահների՞, թե՞ պաշտպանության նախարարության։ Հետաքրքրվել էի, թե ինչպես է նա աննկատ անցել սահմանը (ըստ էս պահի տվյալների)։

 * ԱԱԾ-ն ասում ա, որ ՔԿ-ում գործ կա, իսկ էս հարցերի մասին տեղեկատվության տրամադրումը դուրս ա իրանց լիազորությունների շրջանակից:

Ասում ա նաև, որ ՀՀ պետական սահմանի պահպանության և պաշտպանության մասին, հակահետախուզական․․․ միջոցառումների մասին տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին․․․ ու «չեն կարող տրամադրվել»։

 * Քանի որ պաշտոնական տվկալ չի հրապարակվում (ու հույս էլ չկա), ապա ստիպված ենք ենթադրություններ անել (տրամաբանական):

Սկսենք

* Շատերը չեն պատկերացնում էս հատվածում ՊՆ ու ԱԱԾ (սահմանապահների) վերահսկողության գոտիները։
1) Քարտեզում նշված ամբողջ հյուսիսային (վերևի) հատվածը գտնվում ա ՊՆ պատասխանատվության տակ։
2) Սահմանապահները տեղակայված են Տեղ գյուղից արևմուտք, (աջ) Կոռնիձոր / Հակարի կամուրջ հատվածից (~սև գծի ու Գուգլի սահմանի հատման մասը) դեպի հարավ (ներքև):

* Ադրբեջանը ասում ա, որ զինվորը ինքնակամ լքել ա «Լաչինի ուղղությամբ» զորամասերից մեկը։
Դա չի նշանակում, որ սահմանը / շփման գիծը անցել ա անմիջապես Բերձոր (Լաչին) քաղաքի հատվածում։
Քարահունջի ուղղությամբ կապույտով նշված ալիքից վերև ու մինչև էս քարտեզի արևելք (ձախ) ամբողջ հատվածը ադրբեջանական վարչատարածքայինով «Լաչինի շրջան ա»։

* Մինչև Կոռնիձոր / Հակարի կամուրջ իրանց մոտ սահմանապահներն են (զորքից քիչ են տարբերվում)։ Բայց Մուսաևը, կարծես, Ադր․ ՊՆ ծառայող ա, այսինքն անցումը էղել ա հյուսիսային / վերևի հատվածից։

* Այսպիսով, հավանականությունը, որ անցել ա սահմանապահների մոտով, մինիմալ ա (շատ քիչ հավանական ա)։ Եթե անցել ա, ապա մոտ մի 50 կմ պտի անցներ մինչև Շաքի։ Բայց էլի՝ մեր սահմանապահների դիմաց իրանց սահմանապահներն են։

Կարող ենք քիչ թե շատ վստահ ենթադրել, որ անցել ա ՀՀ ԶՈՒ դիրքերի հատվածում։

* 100% վերահսկողություն ամբողջ շփման գծի վրա, բնականաբար, չկա։ Մանավանդ լեռնային հատվածներում։
Բացի դա ադրբեջանական ներխուժման հատվածներում կան «շախմատաձև» դիրքեր՝ ՀՀ ու Ադր․ ԶՈՒ-ն իրար դեմ ա մի քանի մետրի վրա, գիծը ուղիղ չի, մի պոստից մյուս իրար կողքով են անցնում․․․ (էն հայտնի ստուգել / անցնելու պատմությունը կհիշեք):

* Հիմնական խնդիրը ոչ թե անցնելն ա, այլ Շաքի հասնելը։ Մոտակա ադրբեջանական դիրքը ՀՀ տարածքում մոտ 12-13 կմ վրա ա։

Առնվազն (մինիմալ) էդ տարածքը Մուսաևը կարողացել ա աննկատ անցնել։ Եթե անցել ա Տեղ գյուղի մոտ, դա արդեն մի քանի տասնյակ կմ ա դառնում։

N.B. Տեղի բնակչությանը չզգուշացնելը արդարացված կլիներ մենակ էն դեպքում, եթե ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն վստահ լինեին, որ կարող են բռնել մինչև բնակավայր հասնելը։

Քանի որ դա տեղի չի ունեցել, էդ կառույցները Շաքիի դեպքի անմիջական պատասխանատուն են»:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Ինձ գցել է կառավաթի վրա ու խփել․․․»․ սարսափելի մանրամասներ՝ զինված ադրբեջանցու հարձակումից (video) Խաղեր չտա՛ք․ ԱՄՆ-ն Ուկրաինան պետք է հանձնի Ռուսաստանին․․․ իրավիճակը նոր թափ է ստանում (video) Մի՛ ստիպեք՝ զբաղվեմ Նիկոլի հոգեվերլուծությամբ․ Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Խաբու՛մ ես․․․ հենց հիմա ասա՝ ինչ ես Ալիևի հետ պայմանավորվել Թուրքմենստանում․ Աբովյանը՝ Փաշինյանին (video) Քեմալ Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով. Արմեն Հովասափյան Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ Շարմազանով Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու Եվրոպայի խորհուրդը խախտումներ է հայտնաբերել Թուրքիայի հոգեբուժական հիվանդանոցներում և միգրացիոն կենտրոններում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացավ․ ի՞նչ պայմաններում են պահում նախագահին (video) Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան Միկոյանը ձայնագրություն միացրեց․ «Երբ Քոչարյաները հայտնվում են պադվալում, դա ավարտվում է հաղթանակով» (video) Հրդեհ՝ Երևանում Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան Ալիևը ճնշել է Փաշինյանին՝ մեղքերդ լսի՛ր, պիտի խոստացածդ կատարես․ Արթուր Խաչատրյան (video) Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան Մեր հարկերի հաշվին 60 քննիչ ներգրավվել են վաղեմության ժամկետը լրացած այս գործին․ Օրբելյան (video) Բաքվում դատապարտում են Թուրքիայից Ադրբեջանի դեմ իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները Գնացեք՛, տեսե՛ք՝ ինչ պայմաններում են պահում զինված ադրբեջանցուն ու Ռոբերտ Քոչարյանին․ Բագրատ Միկոյան (video) Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ․ Սասունյան Կոչ COP17-ի մասնակիցներին. պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են ընտրություններից առաջ Իրանի դեմ հարվածների հնարավորությունը․ Axios
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am