Հոկտեմբերի 14-ի գիշերը Ուկրաինայի տարածքում Starlink արբանյակային տերմինալների աշխատանքը սահմանափակվել է, ինչի հետևանքով «մի շարք կարևոր ռազմական առաքելություններ» ձախողվել են։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սերհի Ստերնենկոն։
Նրա խոսքով՝ կապն ընդհատվել է 160 կմ/ժ-ից բարձր արագությամբ տեղաշարժվելիս։ «Հավանաբար, SpaceX-ը դիմել է այս քայլերին [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմի խնդրանքով։ Ստանդարտ արբանյակային տերմինալները գործում են»,- ընդգծել է Ստերնենկոն։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «փնտրում էր ցանկացած հնարավորություն՝ հարվածելու մեր պաշտպանական կարողություններին, և նա դա արեց»։
Հոկտեմբերի 13-ին Թրամփը վստահեցրել էր, որ Ուկրաինան շարունակում է ԱՄՆ-ից հետախուզական տվյալներ ստանալ։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ հոկտեմբերի 13-ին Կիեւը կրկին չի ստացել գործընկերներից հրթիռների արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նույնպես հայտնել էին արձակումների մասին տեղեկատվության բացակայության մասին։ Զինվորականների տվյալներով՝ հրթիռները ռադարային համակարգերի կողմից հայտնաբերվել էին միայն Կիեւի վրա հարձակման պահին։
Վաշինգտոնը հետախուզական տվյալների բացակայությունը բացատրել էր «վատ եղանակային պայմաններով»։ Սակայն Կիեւը թերահավատություն էր հայտնել այդ բացատրության վերաբերյալ։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը