Ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՊՆ նախարարի հրահանգով դիմում է գնացել ՀՀ քննչական կոմիտե, և դիմումով ՊՆ-ն նախաքննական մարմնից կոնկրետ տվյալներ է պահանջել, թե բանակում քանի ինքնասպանության դեպք է եղել, և քանի դեպք է արձանագրվել ինքնասպանություն քաղաքացիական կյանքում։ Իրավապահները այս դիմումի նպատակը ներքին կարգով ցանկացել են պարզել, և նրանց բացատրել են, որ այս քայլով ցանկանում են ցույց տալ, որ բանակը հասարակության հայելին է, ու քաղաքացիական կյանքում ևս ինքնասպանություններ են լինում, որոնք, ի տարբերություն բանակի դեպքերի, ավելի շատ են, բայց պակաս աղմկոտ։

«Ժողովուրդ»-ը իրավապահների իր աղբյուրներից պարզեց, որ իրավապահները ներքին խոսակցություն են ունեցել այն մասին, որ վերջին շրջանում բանակում արձանագրված դեպքերի մեծ մասը կապված են բանակում տիրող բարքերի հետ, որոնք զինվորներին հասցնում են ինքնասպանության, և այդ դեպքերով կոնկրետ անձինք են կալանավորվել։ Ավելին՝ շատ քիչ տոկոս են կազմում դեպքերը, որոնք կապված են անձնական կյանքի հետ։ Ու դեռ ավելին՝ իրավապահները զինված ուժերին բացատրել են, որ բանակում զինվորները սահմանափակված են իրենց գործողությունների մասով, մինչդեռ քաղաքացիական կյանքում մարդիկ ազատ են իրենց քայլերում։

Ինչևէ, նախաքննական մարմինը այս ժամանակահատվածում զինվորների դեպքերի մասով տվյալներն է հավաքագրում, որ ներկայացնի ՊՆ»։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Ո՞ւմ սուպերմարկետի համար են քանդում կրպակները (video) Փոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողը Զելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներին «Իրավունք». «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» Ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ» «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am