Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա, անկասկած, «ցեղասպանություն» է, և այն իրականացնողներին չպետք է թույլ տրվի խուսափել պատասխանատվությունից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կատարի պետական լրատվական գործակալությունից (QNA), այս մասին հայտարարել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին Շուրայի խորհրդում (Կատարի խորհրդարան) իր ելույթում։

«Պաղեստինի հարցը մնում է մեր առաջնահերթությունների առանցքային տեղում, և մենք հաստատում ենք, որ Գազայի հատվածում տեղի ունեցածը, անկասկած, ցեղասպանություն է, և դրա մեղավորները չպետք է խուսափեն պատասխանատվությունից: Մենք զգուշացնում ենք եղբայրական Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիվ գործելաոճից բխող վտանգների մասին, որոնցից ամենավերջինը վերաբնակների հարձակումներն են Արևմտյան ափում պաղեստինցիների վրա՝ բանակի պաշտպանությամբ, ինչպես նաև ալ-Ակսա մզկիթ բազմակի ներխուժումները և միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների բազմաթիվ խախտումները», – հայտարարել է էմիրը։

Նա նաև նշել է, որ Հորմուզի նեղուցի փակումը և Կատարի ամենամեծ արդյունաբերական և էներգետիկ կենտրոնի՝ «Ռաս Լաֆֆան» արդյունաբերական քաղաքի վնասվելը հանգեցրել են պետության արտահանման զգալի մասի խաթարման։

«Կատարն ապահովում է աշխարհի հեղուկացված բնական գազի առևտրի մոտավորապես մեկ հինգերորդը, և այս ոլորտի ցանկացած խափանում արագ ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհի շուկաների և սպառողների վրա», – նշել է նա։

Միաժամանակ էմիրը հավելել է, որ ներկայիս ճգնաժամից առաջ Կատարի վարած քաղաքականությունը հնարավորություն է տվել պետությանը մինչ օրս մեղմել ճգնաժամի հետևանքները։

Կատարի էմիրը նշել է, որ երկրի տնտեսական ոլորտի ներուժը շարունակում է աճել՝ չնայած միջազգային իրավիճակին։

Շեշտելով իր երկրի առանցքային դերը միջազգային էներգետիկ շուկայում՝ նա ընդգծել է, որ Կատարը ներկայիս ճգնաժամից դուրս կգա ավելի ճկուն և համաշխարհային փոփոխություններին հարմարվող։

Էմիրը հայտարարել է, որ Իրանի կողմից երկրի տարածքը հարձակումների է ենթարկվել. նա դրանք որակել է որպես «ինքնիշխանության կոպիտ խախտում»։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video) Զինծառայող է վիրավորվել Էրդողանի և Ալիևի մեջ մեծ կռիվ է սկսվել․ քաղաքագետ (video) Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կուղղի այս սխալը․ Էրդողանի գլխավոր խորհրդական #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Փաշինյանը մեծ փողեր է դուրս գրում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video) Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության» Գոռոցներ Երևանի քաղաքապետարանում․ «Դուք փող ուտող եք, թալանողնե՛ր»․ Պեդրո Զարուկյան (video) Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Եկող տարի Զելենսկին վռնդվելու է. ի՞նչ կլինի Նիկոլի հետ... Երվանդ Բոզոյան (video) Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am