Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման համակարգի աշխատանքը լուրջ հարցեր է առաջացնում։ Նախ՝ Կոտայքի մարզի Բյուրեղավանում արձանագրվեցին աղիքային վարակների զանգվածային դեպքեր, ապա Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկ հայտնաբերվեց։ Ընդ որում՝ վտանգի մասին ահազանգել էր ոչ թե պետական վերահսկող մարմինը, այլ քաղաքացին։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Ծավում ջրի վերջին նմուշառումն իրականացվել էր դեռևս 2024 թվականին։

Այս ամենի ֆոնին Ռուսաստանից տեղեկություններ ստացվեցին ժանտախտի հնարավոր դեպքի մասին, ինչի առնչությամբ Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվեց։ Թեև Ռուսաստանում ժանտախտի տարածում չի հաստատվել, իրավիճակը կրկին օրակարգ է բերում հարցը՝ որքանո՞վ է Հայաստանի կանխարգելման համակարգը պատրաստ հնարավոր համաճարակային վտանգներին։

Հիշեցնենք՝ հանրային առողջության և հիվանդությունների կանխարգելման ոլորտը համակարգում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, որի համակարգման ներքո գործում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ ՀՎԿԱԿ-ը։ «Ժողովուրդ» օրաթերթի գնահատմամբ՝ Ծավի և Բյուրեղավանի դեպքերը վկայում են վերահսկողության համակարգի լուրջ բացթողումների մասին և հիմք են տալիս բարձրացնելու Նանուշյանի կառավարչական պատասխանատվության հարցը։

Սակայն մինչ օրս հանրությանը հայտնի չէ որևէ պաշտոնյա, որը պատասխանատվության ենթարկված լինի նշված խայտառակ դեպքերի առնչությամբ վերահսկողության հնարավոր թերացումների համար։ Լենա Նանուշյանն էլ պատասխան չի տվել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am