«Անիի մոտ ահավոր ցավեր կան»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ադրբեջանցի զինվորի կողմից Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջ՝ Անի Ավետիսյանի ամուսինը։ Նրա խոսքով՝ բժիշկների գնահատմամբ կինը դեռ մոտ երեք ամիս էլ կմնա հիվանդանոցում։
«Վիրահատությունները դեռ չեն արել, դեռ վաղ է, ոտքի մկանները պետք է վիրահատեն։ Անին երբեմն շատ ծանր է շնչում այնքան ցավեր կան։ Երեխաները դեռ սթրեսի մեջ են»,-նշեց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Անի Ավետիսյանին վիրահատել են։ Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ներթափանցել էր բնակավայր, գիշերել տներից մեկում, ապա կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ՝ նրան վիրավորելով ոտքի հատվածում։ Անի Ավետիսյանը կարողացել էր դանակով հարվածներ հասցնել Մուսաևին։
Դեպքի հետևանքով վնասվածք էր ստացել նաև Անիի 15-ամյա որդին, որը տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։ Անի Ավետիսյանը ներկայում բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ռազմական նշանակության արտադրանքի, հրազենի, այլ սարքերի մաքսանենգության, հրազենի, ռազմամթերքի, այլ նյութերի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է երկու ամսով:
Այսօր գրել էինք, որ Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը