ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Reuters-ի տվյալների համաձայն Ֆրանսիայի աջակողմյան ուժերի առաջնորդ Մարի Լը Պենը և ձախ ուժերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը 2027թ. նախագահական ընտրություններին ընդառաջ հրապարակված նոր հարցման համաձայն՝ առաջ են անցնում մյուս թեկնածուներից։
Ըստ հարցման՝ ընտրությունների առաջին փուլում Լը Պենն առաջատարն է՝ ստանալով ընտրողների 35–37%-ի աջակցությունը։ Իսկ Մելանշոնը երկրորդ փուլ է անցնում բոլոր սցենարների դեպքում։
Կանխատեսումների համաձայն՝ երկրորդ փուլում Լը Պենը զգալի առավելությամբ կհաղթի Մելանշոնին։ Սակայս սա դեռ ամբողջ պատկերը չէ:
Գործող նախագահ Մակրոնի քաղաքական թիմի անդամները թեկնածուի հարցում միասնական չեն։ Կենտրոնամետ դաշինքի մի մասը հակված է աջակցելու Գաբրիել Ատալին, մյուս մասը՝ Էդուարդ Ֆիլիպին, իսկ որոշ մասն էլ ընդհանրապես քննարկում է սոցիալ-դեմոկրատական թեկնածուին աջակցելու հնարավորություն:
Կենտրոնամենտների ճամբարում այս պահին հիմնական հարցն այն է, թե կկարողանա՞ն արդյոք միասնական թեկնածու առաջադրել։
Հ.Գ.Հայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը. «ինչու՞ բարեկամ ֆրանսիայի նախագահ Մակրոնը և նրա քաղաքական գործընկեր, ֆրանսախոս Շառլ Միշելը համոզեցին ապազգային ու հակապետական քաղաքականության հեղինակ Նիկոլին՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հրաժարվել հայկական Արցախից: Ի՞նչ շահեց դրանից Մակրոնը (կամ Ֆրանսիան)՝ աջակցելու փոխարեն քանդելով հայ ժողովրդի ամենանվիրական ձեքբերումն ու նսեմացնելով հայկական քաղաքականությունը»:
Միևնույն է՝ այդ կերպ Հարավային Կովկասում ՌԴ դեմ երկրոդ ճակատ չբացեցին, ՌԴ-ին Կովկասից չհեռացրեցին, Ուկրաինայում չհաղթեցին, Սյունիքից ուրան չստացան, կոմունիակացիաներում չկան…ընդամենը հազարամյա Արցախը զոհաբերեցին ու անդառնալի վնաս պատճառեցին Հայ Ժողովրդին: Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ կողմից շատ սիրելի ու բարեկամ ֆրանսիացիների նախագահի ջանքերով ու նրա հայացքի ներքո, Հայաստանի ոչ բարով որևէ ղեկավար կարող է հրաժարվել Արցախից ու արցախյան հարցից..․»։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը