Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հայտնում է APA գործակալությունը։
Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ Իրանի՝ նախկինում հայտարարված յոթ պայմանները մնում են անփոփոխ։
Բաղային նշել է, որ ամերիկյան կողմի առաջարկներն այժմ ուսումնասիրվում են, և գործընթացի ավարտից հետո միջնորդները կտեղեկացվեն արդյունքների մասին։
