Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան
Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ամեն ինչի մասին լայվ անող, տարբեր ամբիոններից երկար-բարակ խոսող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապօրինի անցումը:
Այդպես էլ չասեցին, թե ովքեր և ինչպես տապալեցին որոնողական աշխատանքները, և արդյոք ծառայողական քննություններ և քրեական գործեր են ընթանում թեմայի ողջ՝ բազմակողմանի եղելությունը պարզելու ուղղությամբ (չխառնել կոնկրետ ադրբեջանցու հանցագործության թեմայի հետ):
Անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանցու վերաբերյալ Բաքվից ստացած տեղեկատվությունը եղել է հավանական անցման մասին, իշխանությունը պարտավոր էր անհրաժեշտ աշխատանքներ տանել` դրանով իսկ կանխելով նոր հանցագործությունների իրականացումը»,- նշել է նա:
