Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ
ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Խարկովի շրջանի Լուկաշովո և Լոբանովկա բնակավայրերի նկատմամբ։
Տեղեկությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնում։
«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները Խարկովի շրջանում սեղմում են շրջափակման օղակը և ընդլայնում վերահսկողության արտաքին գոտին։
Շրջափակման գոտում ակտիվ մարտական գործողությունների արդյունքում Խարկովի շրջանի Լուկաշովո և Լոբանովկա բնակավայրերը վերցվել են ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
