Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․


«Նոբելյան մրցանակի կոմիտեն մերժել է ԱՄՆ նախագահին խաղաղության մրցանակի արժանացնելու՝ Փաշինյանի և Ալիևի համատեղ դիմումը:
Ըստ Դոնալդ Թրամփի սոցցանցում (https://www.trumpstruth.org/statuses/42220 )արված գրառման՝ նա կարգավորել է ութ հակամարտություն, իսկ խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է մի կին, ում ոչ ոք չի ճանաչում և չգիտեն, թե ինչի համար:

Տարբեր աղբյուրներ նշում են, որ մրցանակ ստացած կինն ավելի շատ հայտնի է որպես ՀԱՄԱՍ-ի ջատագով ու նրա շահերի պաշտպան:
Նախագահ Թրամփի գրառումից ակնհայտորեն երևում է, որ նա նեղացած է նաև Նորվեգիայից ու բարկացած է տեղի ունեցածով: Նա նշել է, որ հակամարտությունների կարգավորման ընթացքում հանդես է եկել ԱՄՆ անունից: ԱՄՆ և իր նախագահը պետք է արժանանային խաղաղության ութ մրցանակի՝ յուրաքանչյուր հակամարտության կարգավորման համար:

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի համատեղ դիմումը մերժելով՝ նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն: Կարծում եմ կա նաև այդ հանգամանքը:

Այնպես, ինչպես նախորդ տարիների մրցանակների տրամադրման հարցում վստահ չի եղել Իրանի և Իսրայելի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կամ Պակիստանի և Հնդկաստանի միջև «խաղաղության» հարցերում: Այդ հակամարտությունները ևս նախագահ Թրամփը դասում է իր կողմից կարգավորված խնդիրների շարքին, որոնց համար ակնկալվում էր խաղաղության մրցանակ:

Նախորդ տարիներին ԱՄՆ Նսխագահ Թրամփին խաղաղության մրցանակ տրամադրելու համար, Նորվեգիայի նոբելյան կոմիտեին դիմել են Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գյեդդեն, ԱՄՆ կոնգրեսական Դարել Իսան, Պակիստանի կառավարությունը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը և ԱՄՆ կոնգրեսական Կլաուդիա Թեննին»:

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Նոր տվյալներ․ որ ուժն է առաջատար․ թարմացված ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները․ որ մարզն է առաջատար Նոր տվյալներ Կապանից․ նախնական հաշվարկ Սևան. 20/24, 20/23 տեղամասեր․ ով է առաջատար Կապանում ՔՊ-ն պարտվում է Սևան համայնքի Չկալովկա բնակավայրում գրանցվել է ընտրողների 86.5 տոկոս մասնակցություն Ընտրությունների առաջին տվյալները Կաղնուտում ՔՊ-ն պարտվել է Որ ուժն է Կապանում առաջատարը․ նախնական արդյունքներ Հայտնի են Կապան համայնքի ընտրությունների նախնական տվյալները․ 2 ընտրատեղամաս «Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է անցկացրել»․ «Անկախ դիտորդ» Ամուսնու փոխարեն մուտք է գործել քվեախցիկ և նրա փոխարեն կատարել քվեարկությունը․ խախտումներ Դեմ եմ քվեարկելու ալիևյան սահմանադրությանը «Իմ դիրքորոշումը հստակ է». Իրինա Յոլյան Հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին և այն վստահությանն ու քվեներին, որը տվել եք մեր ուժին ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտված է Опубликованные документы USAID раскрывают, как администрация Байдена пыталась продвигать антироссийские нарративы через западные социальные сети Հասկանելի է, որ քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանի երազանքն էր, որ Հայաստանը նմանվի Ադրբեջանին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ На президентских выборах в США в 2028 году республиканцам и демократам могут бросить вызов независимые кандидаты — The Hill «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին ևս զրկել են ընտրելու իրավունքից․ Մելոյան Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am