Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով։ Պարգևատրումը տեղի էր ունեցել Քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր նիստի ընթացքում, որին մասնակցել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հենց Դավիթ Մանուչարյանի ղեկավարած վարչությունում էր քննվել ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի շրջանակում վերջինս կալանավորվել էր։ Այդ կալանքին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հրահանգը՝ նստացնել Ծառուկյանին։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Դավիթ Մանուչարյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունի պաշտոնյան, որքան են կազմել նրա եկամուտները, ինչ գույք է ձեռք բերել հաշվետու տարում և ինչ վարկային պարտավորություններ ունի։

Անշարժ գույք

Դավիթ Մանուչարյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք, որոնք առկա են եղել ինչպես տարվա սկզբին, այնպես էլ տարեվերջին։ Դրանցից մեկը հողամաս է Վանաձորում, որը ձեռք է բերել 2010 թվականի դեկտեմբերի 17-ին՝ գնման եղանակով։ Երկրորդը Գուգարքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով անհատական բնակելի տունն է, որը ձեռք է բերել 2013 թվականի հուլիսի 2-ին՝ գնման եղանակով։ Երրորդը Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով անհատական բնակելի տունն է, որը հայտարարագրում նշված է որպես 2022 թվականի հունիսի 15-ին այլ եղանակով ձեռք բերված գույք։

Տրանսպորտային միջոցներ

2025 թվականին Դավիթ Մանուչարյանը ձեռք է բերել 2019 թվականի արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա։ Այն գնել է 2025 թվականի հունիսի 26-ին՝ 5 մլն 661 հազար 150 դրամով։

Բացի այդ, նրա հայտարարագրում առկա է 1987 թվականի արտադրության «GAZ» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվականի օգոստոսի 30-ին՝ նվիրատվության եղանակով։ Երկու մեքենաներն էլ նշված են տարվա վերջում առկա գույքի ցանկում։

Եկամուտներ

2025 թվականի ընթացքում Դավիթ Մանուչարյանը հայտարարագրել է աշխատանքի վարձատրություն, եկամտային հարկի վերադարձ և բանկերից ստացված վարկեր։

Մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 72 հազար դրամ աշխատանքի վարձատրություն և 1 մլն 712 հազար 560 դրամ եկամտային հարկի վերադարձ։ Միացյալ ազգերի կազմակերպությունից հայտարարագրել է 424.73 ԱՄՆ դոլարի չափով աշխատանքի վարձատրություն, իսկ Քննչական կոմիտեից՝ 15 մլն 271 հազար 561 դրամ։

Բացի այդ, «Ամիօբանկից» ստացել է 10 մլն դրամ, իսկ «Ամերիաբանկից»՝ 15 մլն դրամ վարկ։ Այսպիսով, հայտարարագրում նշված եկամուտների ընդհանուր գումարը 42 մլն 212 հազար 519.33 դրամ է, սակայն այդ գումարի մեջ ներառված են նաև վարկերը, որոնք աշխատավարձ կամ այլ վաստակած եկամուտ չեն։

Դրամական միջոցներ

Տարվա վերջի դրությամբ Դավիթ Մանուչարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 332 հազար 630.7 դրամ։ Տարվա սկզբին նույն հաշիվներում առկա է եղել ընդհանուր 137 հազար 888 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 800 հազար դրամից տարեվերջին նվազել են՝ հասնելով 500 հազար դրամի։
Հայտարարագրում առանձին նշված է նաև երրորդ անձին պատկանող կանխիկ գումար, որից հայտարարատուն փաստացի օգուտ է ստանում կամ որը տնօրինում է։ Այդ գումարը տարվա սկզբին կազմել է 750 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ զրո։

Վարկային պարտավորություններ

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Դավիթ Մանուչարյանի վարկերի մայր գումարի մնացորդների ընդհանուր չափը կազմել է 33 մլն 339 հազար 955.9 դրամ։ Դրանցից մեկի նպատակային նշանակությունը նշված է որպես անշարժ գույքի կառուցապատում։

Հաշվետու տարում նա վարկերի մարմանն ուղղել է ընդհանուր 12 մլն 332 հազար 209.3 դրամ»։

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am