Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ

Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն երկրում շարունակվող աշակերտական ցույցերի և բախումների ֆոնին հայտարարել է, որ 3000 լրացուցիչ ուսուցչի կընդունի դպրոցներ՝ ավագ դպրոցների վիճակը բարելավելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Նշվում է, որ նախարարը խոստացել է դա անել «առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»։

Միևնույն ժամանակ, երկրում հոկտեմբերի 9-ին դեռ շուրջ 140 դպրոց փակ է մնում. դա Ֆրանսիայի 3700 ավագ դպրոցների մոտ 4 տոկոսն է։

«Ավագ դպրոցների ավելի քան 96 տոկոսը բաց է», – նշել է Կրթության նախարարությունը հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 8-ին փակ էր 157 դպրոց։

Միևնույն ժամանակ, ուսանողական կազմակերպությունները կոչ են անում հաջորդ երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, անցկացնել բողոքի ակցիաների «հինգերորդ փուլը», մինչ կառավարությունն ու երիտասարդության ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել բանակցությունները։

Ըստ Ֆրանսիայի արդարադատության նախարարության՝ սեպտեմբերի կեսերից սկսված բողոքի ակցիաների ընթացքում գրեթե 7000 ցուցարար է ձերբակալվել։ Նրանց 86 տոկոսն անչափահասներ են։ 21 մարդ ազատազրկվել է։ 2376 անձի մեղադրանք է առաջադրվել։

Աշակերտները բողոքում են ծանրաբեռնված դասացուցակների, ուսուցիչների պակասի, շենքային վատ պայմանների և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել Սյունիքում վխտում են Իրանի քաղաքացի թուրքեր ու ադրբեջանցիներ․ Նաիրի Հոխիկյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. Շարմազանով Ինչ 12 մլն, Նիկոլը գիտե՞ք՝ ինչքան փող է տարել․ Կարապետ Պողոսյան (video) Իսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ը «Մենք ձեզ զգուշացնում ենք»․ Պուտինի ելույթը՝ ԱՊՀ գագաթնաժողովում (video) Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել Ռուսաստանը զգուշացում է ուղարկել հայ ժողովրդին.մեզ արհավիրքներ են սպասվում. Վիգեն Հակոբյան (video) Փաշինյանը ծիծաղում էր Ալիևի հետ, երբ Եվրոպան պահանջում էր ազատ արձակել հայ գերիներին 10 մլն ի բեհ եմ տվել անասնատերերին, որ նոր տարվան միս բերեն, հիմա ասում են՝ խանութը քանդելու են (video) «Ադրբեջանցիները զգացին՝ կարող են կրակել ցանկացած կողմից»․ վերլուծաբան (video) Պուտինի արձագանքը՝ Փաշինյանի աբսուրդային խոսքին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ադրբեջանցիները նորից մտել են Հայաստա՞ն․ ԱՊՀ-ում Նիկոլը բացահայտեց․ Դերենիկ Մալխասյան (video) Հարկային դաշտ չկա՛, ի՞նչ եք ուզում՝ թողենք ստեղից գնա՞նք․․․ առևտրականներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am