Ի՞նչ ունեցվածք ունի ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը

ArmLur.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պաշտոնյաների անցած ուղին և ունեցվածքը՝ նպատակ ունենալով ապահովել նրանց գույքի ու եկամուտների թափանցիկությունը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանի կենսագրությունն ու պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը։

Աննա Բաբաջանյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի սեպտեմբերի 2-ին։ Հատկանշական է, որ 2025 թվականի հայտարարագրում նրա ընտանիքի անդամներից մեկը նշված է որպես փոխվարչապետի օգնական։Եվ այդ ժամանակ նա ներկայացրել էր հայտարարագիր, որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ։


Ո՞վ է Աննա Բաբաջանյանը

Աննա Կարենի Բաբաջանյանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Երևանում։

Նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է կրթական ոլորտում։ 2015-2017 թվականներին աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ որպես անգլերենի ուսուցիչ, իսկ 2016-2017 թվականներին դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բաց կրթություն» Դիլիջանի մասնաճյուղում։

2018-2019 թվականներին ներգրավված է եղել հետազոտությունների միջազգայնացմանը նպաստող C3QA Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբում, ինչպես նաև աշխատել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի օգնական։ 2019-2020 թվականներին եղել է Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ։

2019-2022 թվականներին մասնակցել է հանրակրթության պետական նոր չափորոշչի մշակման աշխատանքներին՝ որպես համակարգող փորձագետ։ 2020 թվականին աշխատել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST)՝ որպես ռազմավարական վերլուծաբան, իսկ 2021-2022 թվականներին համակարգել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բաց կրթություն» բաժնի՝ HSBC Հայաստանի «Quality Professionals for Quality Jobs» ծրագիրը։

2022-2026 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի Ռազմավարական պլանավորման կենտրոնը, իսկ 2023-2026 թվականներին եղել է «KPI4HE» Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբի անդամ։

Ի՞նչ ունեցվածք ունի նա

Աննա Բաբաջանյանի՝ 2026 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նրա սեփականությունն է բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարան։ Այն ձեռք է բերվել 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Նա ունի նաև 2023 թվականի արտադրության HONDA մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2024 թվականի հունվարի 19-ին՝ գնման եղանակով։

Դրամական միջոցներ

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Բաբաջանյանի բանկային հաշիվներում եղել է 308 հազար 97.1 դրամ և 415 հազար 131.67 դրամ։

Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ և 3 հազար 250 ԱՄՆ դոլար։

Եկամուտ

Հայտարարագրում նշված հաշվետու ժամանակաշրջանում Երևանի պետական համալսարանից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով Աննա Բաբաջանյանը ստացել է 7 միլիոն 310 հազար 310 դրամ։ Նույն համալսարանից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով նրա եկամուտը կազմել է 180 հազար դրամ։

Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտային հարկի վերադարձի տեսքով ստացել է 648 հազար 414 դրամ։

Այսպիսով, հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 7 միլիոն 828 հազար 724 դրամ։

Վարկային պարտավորություններ

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 20 միլիոն 273 հազար 489.59 դրամ։

Հայտարարագրում նշված են երեք պարտավորություններ՝ 576 հազար 449.09 դրամ, 2 միլիոն 792 հազար 410.7 դրամ և 16 միլիոն 904 հազար 629.8 դրամ մնացորդներով։ Վերջին վարկի նպատակային նշանակությունը նշված է որպես անշարժ գույք։

Բաժնեմաս բիզնեսում

Աննա Բաբաջանյանը 2025 թվականի սեպտեմբերի 25-ից «ԱՆՆԻՍՈՆ» ընկերության 50 տոկոսի բաժնեմասի սեփականատեր է։

Այսպիսով, ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը հայտարարագրել է բնակարան, HONDA մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվներում առկա գումարներ, կանխիկ դրամական միջոցներ և ընկերության 50 տոկոս բաժնեմաս։ Նրա վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 20 միլիոն 273 հազար 489.59 դրամ։«Ժողովուրդ» օրաթերթը նաև արձանագրում է, որ 2025 թվականի հայտարարագրում որպես Աննա Բաբաջանյանի ընտանիքի անդամ նշված է փոխվարչապետի օգնականը։

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Ընդդիմությունը առաջնորդվում է դե ֆակտո նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ.Հակոբ Բադալյան Մերցը uպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե ԵՄ անդամ բոլոր երկրները չհամաձայնվեն մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը TRIPP-ի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեն թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը Իսրայելի ոստիկանությունը անջատել է 100,000 աշխատակցի աշխատանքային հավելվածները՝ տվյալների արտահոսքի պատճառով Ժաննա Անդրեասյանի հերթական նվերները. ովքե՞ր են նվերներ արել նախարարին Լկտիություն է. Ադրբեջանը պահանջում է զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկություններ, երբ ժամանակին հրաժարվում էր տանել իր զինվորների մարմինները. Ալավերդյան Բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել է Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով 2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Վերին Լարսը փակ է Այսօր Կենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինի Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը Վրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրից «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապերի ընդլայնմանը և Մետաքսի ճանապարհի վերածննդին. Ալիև Հաղթանակ զբոսայգում տղամարդու մարմին է հայտնաբերվել Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am