Արմեն Սարգսյանի հերթական «փախուստը» չուշացավ

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, իր խոստման համաձայն, շարունակում է հանդիպումները կուսակցությունների եւ հասարարակական գործիչների հետ: Այսօր նա այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա: Արմեն Սարգսյանն իր հանդիպումները երեկվանից է սկսել: Առաջինը հանդիպեց իշխանական ուժերի՝ Հանրապետականի և Դաշնակցության ներկայացուցիչներին: Իսկզբանե Արմեն Սարգսյանը որոշել է անտեսել լրագրողներին, ոչ երեկ, ոչ այսօր ԳԱԱ շենքում հիմնականում անպատասխան թողեց լրագրողների հարցերը։ Կամ կարելի է ասել պատասխանեց նրանց, որոնց ինքը ցանկացավ։ Երեկ, օրինակ, ասաց, որ իր վարչապետության ժամանակ որեւէ խնդիր չի ունեցել այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ, առավել եւս նրա հետ միջադեպի պատճառով չի հեռացել Հայաստանից, իսկ այսօր նա հասցրեց հերքել իր եւ Ամուլսարի հանքի կապը, խոստանալ, որ ընդմիշտ է Հայաստանում մնալու ու չորս ամիս հետո չի հեռանալու, ինչպես 1990-ականներին վարչապետի պաշտոնից եւ, որ ամենակարեւորը սխալ է թարգմանվել տիկնոջ խոսքերը եւ վերջինս չի հայտարարել, թե որդիները իրենց բրիտանացիներ են զգում։ Թեպետ նախագահի թեկնածուին քաղաքական հարցեր էին ուղղվում, մասնավորապես Սերժ Սարգսյանի իշխանությունը հակակշռելու հնարավորության, նրա գործունեության գնահատականի եւ այլնի մասին, բայց ՀՀԿ-ի թեկնածուն գերադասեց պատասխանել ավելի «անշառ» հարցերի։ Այսինքն, նախագահի պաշտոնին հավակնող անձը, որը իբրեւ թե տարբերվում է համակարգային պաշտոնյաներից իր կրթվածության մակարդակով, ինտելեկտով, ոչնչով չտարբերվեց նրանցից։ Նա վիրավորելու փոխարեն ավելի «քաղաքակիրթ» ճանապարհ ունի լրագրողներից ազատվելու համար։ ԳԱԱ-ում տեւած հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հետնամուտքով լքեց շենքը, չնայած այն հանգամանքի, որ լրագրողները սպասում էին իր հետ ճեպազրույցի։ Հանդիպման մանրամասներ հայտնեց ԳԱԱ ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը:«Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտագաղթի, տնտեսության զարգացման հետ կապված հարցեր: Պարոն Սարգսյանը շատ կարևորեց մեր երկրի արտաքին քաղաքականության այդ մոդելը, որ մենք Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հետ միաժամանակ պայմանագրեր կնքեցիք։ Դա հնարավորություն է տալիս շուկան լավացնելու, տեխնոլոգիաների ճանապարհը, որը կգա Հայաստան, մենք մասնակից կլինենք»,- ասաց նա։ Ըստ Մարտիրոսյանի՝ էական որեւ պատճառ չի կարող լինել, որ Սարգսյանը հրաժարվի ՀՀԿ-ի առաջարկից։ «Արմեն Սարգսյանն ասաց՝ քանի որ մենք մեծ նյութական ռեսուրսներ չունենք, կարեւորը մտավոր ռեսուրսներն են, հետեւաբար իշխանությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այդ ոլորտին»,- թեկնածուի խոսքերը ներկայացրեց Մարտիրոսյանը՝ ասելով, որ Սարգսյանը այս ոլորտում կոնկրետ քայլերի մասին չի խոսել, թե ինչ պետք է անի,-«Մենք անգամ չգիտենք, թե ինչ պետք է արվի։ Պարզ է, որ այսօր այն միջոցները, որ մեզ տրամադրում են, բավարար չէ»։ Ռադիկ Մարտիրոսյանի համար տհաճ էր լսել հարցը՝ Արմեն Սարգսյանին կհաջողվի անել այն քայլերը, որը չի հաջողվել այսօրվա իշխանություններին ու այդ ամենի արդյունքում արտագաղթի մեծ ցուցանիշ ունենք․«Էէ․․․Խոսվել է պրոբլեմների մասին, նա էլ ասել է, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի»։ Նա չգիտեր, չէր կարող ասել՝ Արմեն Սարգսյանը իշխանության մեղքի բաժինը տեսնում է, թե ոչ արտագաղթի հարցում։ Անի Սահակյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am