Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի օրակարգում ընդգրկված են երկու հարց, որոնք վերաբերում են միջազգային համաձայնագրերի վավերացմանը։ Երկու նախագծերի հեղինակն էլ ՀՀ կառավարությունն է։

Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է միջազգային մի շարք համաժողովների անցկացմանը։ Խոսքը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպման 20-րդ հանդիպման և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպման 6-րդ հանդիպման անցկացման մասին է։

Օրակարգի մյուս հարցը վերաբերում է Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին։ ԱԺ-ն կքննարկի Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Այսպիսով, հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված երկու հարցերն էլ վերաբերում են միջազգային համաձայնագրերի վավերացմանը։
Մեր տեղեկություններով՝ արտահերթ նիստով նախատեսվող երկու նախագծերն առնչվում են համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերին։

Իշխանությունը ցանկանում է հնարավորինս արագ ապահովել անհրաժեշտ իրավական կարգավորումների ընդունումը։

Հատկանշական է, որ COP17-ի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ուղեկցվել են պետական որոշումներով և համապատասխան կազմակերպչական գործընթացներով։ Մասնավորապես, կառավարությունն ավելի վաղ որոշում է ընդունել համաժողովի անցկացման համար «Մերիդիան» էքսպո կենտրոնի կառուցման նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ին պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին։

Թե կոնկրետ ինչ կարգավորումներ են նախատեսում հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստում քննարկվելիք երկու նախագծերը, և ինչ հիմնավորումներով է կառավարությունը շտապեցնում դրանց ընդունումը, կերևա առաջիկա օրերին»։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ» Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am