Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների նկատմամբ ևս քրեական հետապնդում իրականացնելու հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել այն միջադեպը, որի ընթացքում «Ուժեղ Հայաստանի» մի շարք պատգամավորների օգնականներ փորձել են մուտք գործել Ազգային ժողովի նիստերի դահլիճ և, ըստ իշխանական կողմի ներկայացրած վարկածի, չեն ենթարկվել ՊՊԾ աշխատակիցների պահանջներին։

 Մասնավորապես, իշխանական շրջանակներում պնդում են, թե օգնականները ՊՊԾ ծառայողներին հրել են՝ փորձելով անցնել և մուտք գործել դահլիճ։ Այժմ ուսումնասիրվում է տեղի ունեցածը՝ պարզելու համար՝ արդյոք նրանց գործողություններում առկա են քրեական պատասխանատվություն առաջացնող արարքի հատկանիշներ։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունը տրամադրված է այս միջադեպը չսահմանափակել միայն խորհրդարանի ներսում կարգապահական կամ վարչական քննարկումներով ու պատժամիջոցներով։

Փաստորեն, թիրախում կարող են հայտնվել ոչ միայն «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները, այլև նրանց աշխատակազմի անդամները։

Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ օգնականների նկատմամբ քրեական հետապնդման հարցը այս պահին դեռ քննարկման փուլում է, և իրավական վերջնական գնահատականը պետք է տրվի իրավապահ մարմինների կողմից՝ միջադեպի բոլոր հանգամանքների ուսումնասիրությունից հետո։

Հիշեցնենք, որ Armlur.am-ը նախօրեին գրել էր, որ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից մեզ փոխանցել էին, որ «ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առիթով, և այս շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք»։

Ի՞նչ է ստացվում. ընդդիմադիրների ելույթից հետո ՔՊ խմբակցության քարտուղարը ռեպլիկ է անում, Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը տեղից վեր է կենում ու ծեծկռտուք հրահրում, սակայն իշխանությունը քննարկում է ընդդիմադիր պատգամավորներին, նաև նրանց օգնականներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»։

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Yerevan.Today-ին, Hayeli.am-ին դատի տալով՝ Փաշինյանը ցույց է տալիս՝ մեզանից վտանգ է տեսնում․ Սևակ Հակոբյան Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ Ռուսական պետական արգելքի հետևանքով չեղարկվել է «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը ՌԴ մի շարք քաղաքներում Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունել «Նիկոլ Փաշինյանը համապատասխան տեղն է ուղարկել ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին» Ինչո՞ւ է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան․ ՆԳ նախարարի արձագանքը (video) Ադրբեջանից եմ հարցնում,Դուք Ռուսաստանից եք խոսում․«էթնիկ զտողն ո՞վ է»․լրագրողը «նեղը գցեց» ՔՊ-ականին (video) Նիկո՛լ, հենց հիմա արի Տավուշ ու տե՛ս՝ ինչ սպшնդ է եղել․ Գառնիկ Դանիելյան (video) Դատավորնե՛ր, խոսե՛ք․որոշվում է ձեր ճակատագիրը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր, իրավաբան Հարությունյան (video) Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին և «Հայելի ակումբ»-ը Ապացույցներ կան․ Արփինե Սարգսյանը փակագծեր բացեց Վալոդյա Գրիգորյանի սպшնությունից (video) Էսքանից հետո ինչո՞վ է Փաշինյանը գնալու Մոսկվա․ Արամ Սարգսյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (video) Ռուստամ Բաքոյանը վիրավորեց Էդգար Ղազարյանին․․․ իրավիճակը սրվեց (video) Անթույլատրելիին ենք հասել․ լսու՞մ եք՝ Փաշինյանն ինչ է ասում․ Էդգար Ղազարյանը՝ փաստերով (video) Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել Բյուրականի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու համար Ենոքավանի ղեկավարը ԱԱԾ կեղծ աշխատակցի և ԿԲ-ի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել «Այ տղա՛, դե լսիր՝ ով է արել․․․ այ Ալիևի «աբսլուգ» »․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) 2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար Հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է. Վահե Դավթյան Աճառյան փողոցում բախվել են «Ford Transit»-ը և «Nissan Note»-ը 7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆ Իրանում երգչուհին մտրակի 74 հարված է ստացել՝ առանց հիջաբի ելույթ ունենալու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am