Օղակը սեղմվում է, իսկ Վիգեն Սարգսյանը «կախվում փրփուրներից»

  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է:  Տարեմուտին Խաչքավոր դառնալուց հետո էլ նա չմաքրվեց այն կեղտից, որը կպել էր տարկետման աղմկահարույց օրենքի, 1000դրամների նախաձեռնության ու այլ աղմկոտ ձեռնարկների  տեսքով: Ավելին, Վիգեն Սարգսյանը նոր տիղմի մեջ մխրճվեց, երբ որոշեց խաչքավորի դերում բարեգործության մղվել եւ վիրավոր զինվորի համար ֆեյսբուքում դրամահավաքություն անել: Փող ուզելու համար նրան մեղադրեցին բոշության մեջ, իսկ նա հակադարձեց` Բոշան դուք եք։ Մրից դուրս է գալիս մրջուրն ընկնում մեր ջահել-ջիվան, եվրոպաներում ուսանած ինտիլիգենտի համբավ վաստակած նախարարը, դա քիչ է, հիմա էլ գեներալիտետն է նրան դեմ դուրս եկել: Այն պահից, երբ լուր տարածվեց, թե նախարարը իր գետնին հավասարված պատիվը փրկելու գործի է անցել, զուգահեռ սկսեցին խոսել, թե գեներալիտետը նախարարին փոխելու սխոդկաներ է սկսել: Շաբաթներ առաջ մամուլին հայտնի էր դարձել, որ Պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանը հրահանգել է, որ ՊՆ համարներով  երթևեկել միայն գործող վարչության պետերը, նրանց տեղակալները և առանձին բաժնի պետերը: Հրահանգել է իջել նաեւ արձանագրված խախտումների համար տուգանքների ծանուցագրերը պարտադիր կերպով  ուղարկել հասցեատերերին, ինչը նախկինում այդպես չէր: ՊՆ համարանիշներով մեքենա վարելը Հայաստանում տարիներ շարունակ եղել է արտոնություն, որից օգտվել են անգամ նախարարության հետ առնչություն չունեցող անձինք: Քանի որ այդ մեքենաներին ճանապարհային ոստիկանության տեսուչները չեն կանգնեցրել և տուգանել, բացի այդ` ՊՆ պետհամարանիշով մեքենաների վարորդները չեն տուգանվել նաև տեսախցիկների արձանագրած խախտումների համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  ապրիլյան պատերազմից հետո  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդկանցից, այդ թվում պաշտոնաթող բարձրաստիճան սպաներից հետ են վերցրել ՊՆ համարանիշները: Դրանցից ունեցել են գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և այլք: Սեյրան Սարոյանը Armlur.am լրատվականի հետ զրույցում հաստատել է լուրը, ասելով, որ այդ համարներն իրենց <<եսիմ ինչ>> .<<Մենք մեր համարներն ունենք, դրանով մենակ դիրքեր ենք գնացե:…Սաղ մեր համարներն են ոզում դնեն, որ լավ զգան, մենք ինչ ենք անում էդ համարներ>>,-ասել է գեներալը: Սեյրան Սարոյանը ըստ էության գաղտնիք չի բացահայտել, Հայաստանն այնքան փոքր է, որ ցանկացածի ճանաչում են մեքենաների համարներով, այնպես որ չլինեն ՊՆ համարանիշները, մեկ ուրիշով կերթեւեկեն, միեւնույն է իշխանության արտոնյալ շերտը կուզի կվճարի տուգանքները, չի ուզի, դրանք <<ջրելու>> հազար տարբերակ կա: Այնպես որ Վիգեն Սարգսյանի քայլը անշրջելի խիզախություն չէ: Նա բանակից գողացածների տեղը լավ գիտի, այ եթե բռնի այդ գողերի ձեռքը, եթե պատժի ոճրագործ սպաներին, որոնք տասնյակ զինվորների են վիրավորել ու նույն այդ զինվորների համար նախարարը ստիպված բոշության է դիմում, գումար մուրում, եթե պարզի բանակի գեներալների ֆինանսական հոսքերի աղբյուրը, թե ինչպես է ստացվում, որ ՊՆ գեներալը  մի քանի միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն ունի ու դրա վերելակի համար կարողանում է 70 հազար դոլար ծախսել, իսկ ՊՆ-ում վիրավոր զինվորի համար դրա կեսը չի գտնվում: Եւ ահա, նման պոպուլիստ նախարարի դեմ  չէր կարող գեներալիտետը  ներքին ընդվզում չունենար: Երկու շաբաթ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ պաշտոնաթող գեներալներ, որոնց թվում Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, հավաքվել են , քննարկել պաշտպանության նախարարի պաշտոնում Տավիթ Տոնոյանի թեկնածությունը առաջ մղելու համար: Ուշագրավ է, որ բանակի տոնի օրը գեներալ Մանվելը ըստ էության չի հերքել այդ լուրը: «Ինչի՞ եք մուֆտա շառով տալի մարդուն, Դավիթ Տոնոյանը պրիչոմ»,- եղավ նրա առաջին արձագանքը, որն ավելի շատ հիշեցնում էր պաշտպանական ակցիա հանուն Տոնոյանի: Մինչդեռ գեներալիտետը մշտապես բուռն աջակցություն է ցուցաբերել պաշտպանության բոլոր նախարարներին: ԱԺ պատգամավոր գեներալը սահուն շրջանցել է հարցը՝ տանելով բոլորովին այլ դաշտ՝ ասելով, թե ամոթ է նման հարց քննարկելը, երբ երկրում այսօր նախագահի թեկնածուի հարց է քննարկվում: Ակնհայտ է, որ նախարարի շուրջ օղակը սեղմվում է, իսկ ինքը փրփուրներից է կախվում՝ պատիվը փրկելու աննշմար քայլերի գնալով: Անի Սահակյան

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am