Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Իսրայելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան Երուսաղեմից, սակայն Մեծ Բրիտանիան պնդում է, որ հյուպատոսության շենքը չի փակվելու և հինգշաբթի օրվանից գործելու է որպես «Մեծ Բրիտանիայի առաքելություն»։

 Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը սոցցանցում գրել է, որ Իսրայելից հեռանալու են բրիտանացի 20 դիվանագետ և գլխավոր հյուպատոսը։ Միաժամանակ, շենքում կարող է մնալ յոթ դիվանագետից բաղկացած խումբ, որը կաշխատի «շատ սահմանափակ գործունեության շրջանակում»։

«Մենք չէինք ցանկանում, որ իրավիճակը հասներ դրան»,- գրել է Սաարը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով որոշ աշխատակիցներ ժամանակավորապես հետ են կանչվել, սակայն ընդգծել է, որ առաքելությունը շարունակելու է աշխատել «պաղեստինցի ժողովրդի հետ»։

Իսրայելը սեպտեմբերին հայտարարել էր Արևելյան Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը փակելու մասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի՝ Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող իսրայելական բնակավայրերի նկատմամբ սահմանած պատժամիջոցների։ Միջազգային իրավունքի համաձայն՝ այդ բնակավայրերն անօրինական են համարվում։

Մինչև սահմանված ժամկետի լրանալը Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջին փորձերն էր անում համոզելու Իսրայելին չփակել հյուպատոսությունը։ Իսրայելի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հյուպատոսությունը կփակվի բրիտանական պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո 30 օրվա ընթացքում։

Արևելյան Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը հիմնադրվել է 1838 թվականին և զբաղվում է Մեծ Բրիտանիայի հարաբերություններով Երուսաղեմի, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի պաղեստինցիների հետ։

Այն առանձին է Թել Ավիվում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատնից, որն Իսրայելի հետ հիմնական դիվանագիտական ներկայացուցչությունն է։

Սաարը հայտարարել է, որ Իսրայելը կյանքի է կոչել սեպտեմբերի 8-ին հայտարարված միջոցառումները՝ ի պատասխան բրիտանական պատժամիջոցների։

«Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունն այսօր դադարեցնում է իր գործունեությունը։ Դրան համապատասխան՝ հանվել է Բրիտանիայի հյուպատոսության ցուցանակը»,- գրել է նա։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան շենքի մոտ դեռևս տեսանելի էր Մեծ Բրիտանիայի դրոշը, իսկ մի քանի աշխատակիցներ մտել են շենք։

Սաարն ընդունել է, որ շենքը «Բրիտանիայի կառավարության սեփականությունն է», և Իսրայելը թույլատրել է այնտեղ աշխատել յոթ դիվանագետից բաղկացած խմբի՝ «շատ սահմանափակ գործունեության շրջանակում»։

Սաարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում «Իսրայելի դեմ որևէ քայլ չի ձեռնարկվի»։

Իսրայելական լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան սպառնացել է արտաքսել Լոնդոնում Իսրայելի դիվանագետներին, ինչը կարող էր էլ ավելի վատթարացնել երկու երկրների հարաբերությունները։

Միլիբենդը հոկտեմբերի 8-ի առավոտյան տարածած հայտարարության մեջ նշել է, որ Մեծ Բրիտանիան չի ընդունում Իսրայելի՝ իր հյուպատոսությունը փակելու իրավունքը։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերահաստատում է իր վաղեմի դիրքորոշումը, ըստ որի՝ Արևելյան Երուսաղեմը օկուպացված տարածք է»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարության հետ քննարկումներից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շենքը «չի փակվի» և կգործի «Երուսաղեմի Մեծ Բրիտանիայի առաքելություն» անվամբ։

Միևնույն ժամանակ, Միլիբենդը նշել է, որ անձնակազմի և շենքի անվտանգության համար անհրաժեշտ երաշխիքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։

«Հետևաբար, մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով մենք ժամանակավորապես հետ ենք կանչել մի շարք աշխատակիցների և ընտանիքների»,- նշել է նա։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց 5 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է եղել․ կա զոհ և 3 վիրավոր Սիրուն չի, Տիկին Գալյան․․․ ազնիվ չէ, բոլորովին ազնիվ չէ․․․ «Օջախ Ագրո»-ի կողմից Հայաստան են ներկրվում մեծ քանակությամբ խոզեր և իրացվում շուկայում՝ բոլոր հնարավոր խախտումներով. զգուշացում Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է Հայաստանը խոպան չէ. «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչը՝ Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին Թուրքիան խուսափում է ուղիղ ցեղասպանություններից՝ նախընտրելով իր թույլ հարևաններին «թուրքացնել» «Որդիական հավատարմությամբ գործողը երկիրը մատուցում է թուրքական աշխարհին». Ալեն Ղևոնդյան «Այսօրվա Հայաստանի ղեկավարության թշվառ արտաքին քաղաքականության մեջ չկա ո՛չ գիտելիք, ո՛չ սկզբունք, ոչ էլ հայկական շահ». Արմեն Աշոտյան «Ռիմանի հիպոթեզը ապցուցվեց. հանում եմ 2019թ-ին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը». Լևոն Զուրաբյան Փաշինյանը հերթով իր հռչակած նշաձողերը հանում է «ազգայինի» ցանկից. Լևոն Զուրաբյան Ավտովթար Արագածոտնի մարզում․ մեքենան մի քանի պտույտ գլորվել և հայտնվել է դաշտում, կա 4 վիրավոր Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Աշնան վերջին լիալուսինը՝ Երկրին ավելի մոտ «Լեռնավանում քարոզարշավը ուղեկցվել է հայհոյանքներով ու քաշքշուկով». Դանիել Իոաննիսյան «ԱՄՆ նախագահի այս տրամադրությունները հետևանք են նաև Շենժենում տեղի ունեցած Պուտին-Սի-Թրամփ եռակողմ հանդիպման համատեքստի». Սուրեն Սուրենյանց Հենց այսպես է ձևավորվում անհիշողություն մանկուրտը․ Արմեն Հովասափյան Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համար Ուժեղ քամու հետևանքով ծառեր ու տանիքներ են վնասվել Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ «Հետք» Տուժողի տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am