Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Իսրայելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան Երուսաղեմից, սակայն Մեծ Բրիտանիան պնդում է, որ հյուպատոսության շենքը չի փակվելու և հինգշաբթի օրվանից գործելու է որպես «Մեծ Բրիտանիայի առաքելություն»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը սոցցանցում գրել է, որ Իսրայելից հեռանալու են բրիտանացի 20 դիվանագետ և գլխավոր հյուպատոսը։ Միաժամանակ, շենքում կարող է մնալ յոթ դիվանագետից բաղկացած խումբ, որը կաշխատի «շատ սահմանափակ գործունեության շրջանակում»։

«Մենք չէինք ցանկանում, որ իրավիճակը հասներ դրան»,- գրել է Սաարը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով որոշ աշխատակիցներ ժամանակավորապես հետ են կանչվել, սակայն ընդգծել է, որ առաքելությունը շարունակելու է աշխատել «պաղեստինցի ժողովրդի հետ»։

Իսրայելը սեպտեմբերին հայտարարել էր Արևելյան Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը փակելու մասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի՝ Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող իսրայելական բնակավայրերի նկատմամբ սահմանած պատժամիջոցների։ Միջազգային իրավունքի համաձայն՝ այդ բնակավայրերն անօրինական են համարվում։

Մինչև սահմանված ժամկետի լրանալը Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջին փորձերն էր անում համոզելու Իսրայելին չփակել հյուպատոսությունը։ Իսրայելի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հյուպատոսությունը կփակվի բրիտանական պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո 30 օրվա ընթացքում։

Արևելյան Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը հիմնադրվել է 1838 թվականին և զբաղվում է Մեծ Բրիտանիայի հարաբերություններով Երուսաղեմի, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի պաղեստինցիների հետ։

Այն առանձին է Թել Ավիվում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատնից, որն Իսրայելի հետ հիմնական դիվանագիտական ներկայացուցչությունն է։

Սաարը հայտարարել է, որ Իսրայելը կյանքի է կոչել սեպտեմբերի 8-ին հայտարարված միջոցառումները՝ ի պատասխան բրիտանական պատժամիջոցների։

«Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունն այսօր դադարեցնում է իր գործունեությունը։ Դրան համապատասխան՝ հանվել է Բրիտանիայի հյուպատոսության ցուցանակը»,- գրել է նա։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան շենքի մոտ դեռևս տեսանելի էր Մեծ Բրիտանիայի դրոշը, իսկ մի քանի աշխատակիցներ մտել են շենք։

Սաարն ընդունել է, որ շենքը «Բրիտանիայի կառավարության սեփականությունն է», և Իսրայելը թույլատրել է այնտեղ աշխատել յոթ դիվանագետից բաղկացած խմբի՝ «շատ սահմանափակ գործունեության շրջանակում»։

Սաարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում «Իսրայելի դեմ որևէ քայլ չի ձեռնարկվի»։

Իսրայելական լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան սպառնացել է արտաքսել Լոնդոնում Իսրայելի դիվանագետներին, ինչը կարող էր էլ ավելի վատթարացնել երկու երկրների հարաբերությունները։

Միլիբենդը հոկտեմբերի 8-ի առավոտյան տարածած հայտարարության մեջ նշել է, որ Մեծ Բրիտանիան չի ընդունում Իսրայելի՝ իր հյուպատոսությունը փակելու իրավունքը։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերահաստատում է իր վաղեմի դիրքորոշումը, ըստ որի՝ Արևելյան Երուսաղեմը օկուպացված տարածք է»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարության հետ քննարկումներից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շենքը «չի փակվի» և կգործի «Երուսաղեմի Մեծ Բրիտանիայի առաքելություն» անվամբ։

Միևնույն ժամանակ, Միլիբենդը նշել է, որ անձնակազմի և շենքի անվտանգության համար անհրաժեշտ երաշխիքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։

«Հետևաբար, մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով մենք ժամանակավորապես հետ ենք կանչել մի շարք աշխատակիցների և ընտանիքների»,- նշել է նա։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Որ հասցեներում գազ չի լինի Էրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար» «Հայ ասպետը» հաղթել է նաև վերաքննիչ դատարանում․ դատարանը մերժել է ԿԳՄՍ նախարարի բողոքը Կասեցրել են պատերազմի` ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը «Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան «Երբ պատրաստ ես հարևանիդ զիջել սեփական տան բանալիները, հետևանքն այսպիսինն է լինում»․ Սենոր Հասրաթյան «Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը»․ Ընդդիմադիր համախմբում Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից․ Տիգրան Աբրահամյան Վանաձորում վրաերթի են ենթարկել 8–ամյա երեխայի. նրան սանավիացիայով տեղափոխել են Երևան Եվրոպա ռուսական վառելիքի արտահանումը սահմանափակելու փորձերը լուրջ հետևանքներ ունեն նախևառաջ եվրոպացիների համար․ Պուտին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրшվորներ Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Ընդդիմությունը առաջնորդվում է դե ֆակտո նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ.Հակոբ Բադալյան Մերցը uպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե ԵՄ անդամ բոլոր երկրները չհամաձայնվեն մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը TRIPP-ի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեն թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը Իսրայելի ոստիկանությունը անջատել է 100,000 աշխատակցի աշխատանքային հավելվածները՝ տվյալների արտահոսքի պատճառով Ժաննա Անդրեասյանի հերթական նվերները. ովքե՞ր են նվերներ արել նախարարին Լկտիություն է. Ադրբեջանը պահանջում է զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկություններ, երբ ժամանակին հրաժարվում էր տանել իր զինվորների մարմինները. Ալավերդյան Բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել է Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am