Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Վարչապետի աթոռը զբաղեցնողը և նրա կուսակիցները լծվել են Սյունիքի Շաքի գյուղ ներխուժած, հայ կնոջը հրազենային վիրավորում հասցրած և վերջինիս երեխաներին վնասվածքներ պատճառած ադրբեջանցի զինծառայողի գործողությունները արդարացնող վարկածներ շրջանառելուն։

Երեկ նախ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպով փորձ արվեց հանրային ուշադրությունը շեղել այս արտառոց դեպքից։

Այնուհետև Փաշինյանը հարցազրույցում հնչեցրեց մի վարկած, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում․ ըստ նրա՝ հնարավոր է, որ ադրբեջանցի զինծառայողը պարզապես մոլորվել է և ոչ թե նպատակային ներթափանցել Հայաստանի տարածք։

Օրերս գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ ուղևորվեցինք Շաքի՝ տեղում ծանոթանալու դեպքի մանրամասներին։ Ինչպես գյուղի բնակիչները, այնպես էլ ողջ հանրությունն ունեն մի շարք անպատասխան հարցեր։

Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը անարգել հատել Հայաստանի պետական սահմանը։

Որքա՞ն ժամանակ է զինված ադրբեջանցին գտնվել ՀՀ տարածքում։

Ինչպե՞ս է հասել գյուղ և հայտնվել բնակիչներից մեկի տանը։

Ինչո՞ւ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցառումներ զինծառայողին հնարավորինս շուտ հայտնաբերելու ուղղությամբ։

Եթե նման միջոցառումներ ձեռնարկվել են, ապա ինչո՞ւ որևէ արդյունք չի արձանագրվել։

Չհամարձակվեք այս բարձիթողի իրավիճակը կոծկել ընդամենը մեկ պաշտոնյայի աշխատանքից ազատելով։

Ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են հնարավորինս մեղմացնել տեղի ունեցած ահասարսուռ դեպքը, որը կարող էր շատ ավելի ողբերգական հետևանքներ ունենալ։

Հանրային արձագանքը տապալեց իշխանության պլանները, և Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»:

Ցավոք, զարմանալի չէր նաև, որ Փաշինյանը բացառեց ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակելու մեր առաջարկը։

Մինչդեռ, ազգային ու պետականամետ իշխանությունը կօգտագործեր յուրաքանչյուր հնարավորություն՝ մեր պատանդառված հայրենակիցների վերադարձն ապահովելու համար։

Ահա՛ այս իշխանությունների բերած «խաղաղությունը»։ Սրանք չեն կարողանում ապահովել անգամ ոչ սահմանամերձ գյուղի բնակիչների անվտանգությունը»։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am