Ֆրանսիան դադարեցրել է նռնակների կիրառումը պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո

Ֆրանսիան դադարեցրել է աշակերտական բողոքի ակցիաները վերահսկելու համար լուսաձայնային նռնակների կիրառումն այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին 15-ամյա դեռահասը նման նռնակի պայթյունի հետևանքով զրկվել է ձեռքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ պահանջել է ժամանակավորապես դադարեցնել լուսաձայնային նռնակների կիրառումը, մինչև պարզաբանվեն հոկտեմբերի 5-ին Լանս քաղաքում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։

Միջադեպի վերաբերյալ ցուցարարներն ու պաշտոնյաները հակասական տեղեկություններ են ներկայացնում։ Իշխանությունները հայտնել են, որ 15-ամյա տղան վերցրել է ոստիկանների նետած նռնակը, որն այնուհետև պայթել է նրա ձեռքում, սակայն աշակերտները պնդում են, որ նռնակն անմիջապես դիպել է նրան այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկը նետել է այն։ Ըստ տեղի պաշտոնյաներից մեկի՝ իրավապահները բախվել էին 200-250 աշակերտի հետ, որոնք քարեր և հրավառ նյութեր էին նետում։

Մի շարք խմբեր դժգոհություն են հայտնել՝ պնդելով, որ ոստիկանությունը դեռահասների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառում։

Միևնույն ժամանակ, բողոքի ակցիաները շարունակվում են։ Հոկտեմբերի 7-ին ամբողջությամբ կամ մասնակիորեն փակ է մնում ավելի քան 500 դպրոց։ Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն նախատեսում է երեկոյան ելույթ ունենալ՝ անդրադառնալով դպրոցականների բողոքի ակցիաներին։

Հոկտեմբերի 6-ին հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ դպրոցներում պայմանների բարելավման պահանջով։ Մի շարք քաղաքներում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվել է 488 մարդ, իսկ անվտանգության ուժերի 43 ներկայացուցիչ վիրավորվել է։

Բողոքի շարժումն ավագ դպրոցների աշակերտներից տարածվել է նաև նրանց ծնողների, համալսարանների ուսանողների և արհմիությունների շրջանում։

Ակցիաները սկսվել են սեպտեմբերի 17-ին։ Ֆրանսիայի ավագ դպրոցների աշակերտները բողոքում են ուսուցիչների հաճախակի բացակայություններից, ուսումնական օրվա չափազանց երկար տևողությունից, դպրոցական շենքերի անմխիթար վիճակից և կրթական համակարգի հետ կապված այլ խնդիրներից։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել «Կտավների մի մասը Գագիկ Խաչատրյանին չի պատկանել, դրանք ընտանիքի անդամներին նվիրել են»․ փաստաբաններ «Շտապ. Ադրբեջանցիները պատրաստվում են մեկ հայի առևանգել ու գիտե՞ք ինչ անել». Լարիսա Ալավերդյան (video) Ֆրանսիան դադարեցրել է նռնակների կիրառումը պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբան «Ռուսաստանից Նիկոլին ասել են՝ 8,5 միլիարդով քո նման ծախվածին շանս չենք տալու»․ Սամվելյան (video) Մարզպետ ունենք, իշխանություն ունենք, ու՞ր են․ լարված իրավիճակ Վանանդում (video) «Բա որ մտնեն ՔՊ ու ասեն՝ խմբակային էն բանից արե՞լ եք․․․» (video) «Այ տգե՛տ, որ դու բերանդ բացում ես, գիտես՞՝ Ալիևն ինչ կանի»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․Դուք գիտե՞ք՝ այս իշխանություններն ինչ են արել առաջին կարգի հաշմանդամների գլխին․ Ալավերդյան (video) «Ալիևը Նիկոլին ասել է՝ մի հատ ճտացրեցի, կտեսնես՝ ինչ կլինի քո հետ․ Շաքին պայթեցրեց սրանց»․ Աբովյան (video) Նիկո՛լ, ներվերդ տեղու՞մ են, ե՞րբ է ԱԱԾ-ն մտնելու․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Սև բերետավորներին «լցրել են» Ավան․ քանդում են շուկան ու վաճառողին բերման ենթարկում (video) ԶՊՄԿ -ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին Վերադարձրեք մեր փողերը․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Էդ ինչի՞ց եք դժգոհ․ պատկերացնու՞մ եք՝էդ զինվորն ուր է հասել․ Տիգրան Աբրահամյանի կոշտ պատասխանը ՔՊ-ին (video) Կիևին հասցված ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am