Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել

Ֆրանսիայում հոկտեմբերի 6-ին երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ «Վիժիլան» ատոմային սուզանավից իրականացվել է M51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի առաջին փորձնական արձակումը։

 Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։ Փորձարկման ընթացքում հրթիռը միջուկային մարտագլխիկ չի կրել, թեև նախատեսված է այն կրելու համար։ Հրթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում՝ ափից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ Մակրոնը հրապարակել է արձակման տեսանյութը՝ նշելով, որ այն դիտել է «Օվերն» ֆրեգատի տախտակամածից։

«Շատ քիչ երկրներ ունեն նման մակարդակի վարպետություն»,- նշել է նա։ Ֆրանսիայի նախագահը հրթիռի արձակումն անվանել է «զսպման համակարգի հուսալիության հերթական ցուցադրություն»։

 «Ազատ լինելու համար պետք է վախ ներշնչել։ Իսկ վախ ներշնչելու համար պետք է ուժեղ լինել»,- գրել է Մակրոնը։

Նոր հրթիռը M51 ռազմավարական բալիստիկ հրթիռի արդիականացված տարբերակն է՝ մինչև 10 հազար կիլոմետր թռիչքի հեռահարությամբ։ Ֆրանսիան ԵՄ միակ երկիրն է, որն ունի միջուկային զինանոց։ Երկրի իշխանությունները հայտարարել են ԵՄ մի շարք այլ երկրների վրա իրենց «միջուկային հովանոցը» տարածելու պատրաստակամության մասին։

 Ռազմավարական սուզանավերը կազմում են Ֆրանսիայի միջուկային ուժերի հիմքը։

Մակրոնը գարնանը հայտարարել էր, որ աշխարհում ռազմավարական անկայունության ֆոնին Ֆրանսիան կավելացնի իր միջուկային զինանոցը, ինչպես նաև կընդլայնի միջուկային զսպման ոլորտում համագործակցությունը եվրոպական այլ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ։

Որպես այս որոշման պատճառ նա նշել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող լայնածավալ պատերազմը, Չինաստանի ռազմական հզորության աճը և ԱՄՆ-ի պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը։

 

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Ընդդիմությունը առաջնորդվում է դե ֆակտո նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ.Հակոբ Բադալյան Մերցը uպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե ԵՄ անդամ բոլոր երկրները չհամաձայնվեն մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը TRIPP-ի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեն թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը Իսրայելի ոստիկանությունը անջատել է 100,000 աշխատակցի աշխատանքային հավելվածները՝ տվյալների արտահոսքի պատճառով Ժաննա Անդրեասյանի հերթական նվերները. ովքե՞ր են նվերներ արել նախարարին Լկտիություն է. Ադրբեջանը պահանջում է զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկություններ, երբ ժամանակին հրաժարվում էր տանել իր զինվորների մարմինները. Ալավերդյան Բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել է Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով 2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Վերին Լարսը փակ է Այսօր Կենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինի Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը Վրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրից «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապերի ընդլայնմանը և Մետաքսի ճանապարհի վերածննդին. Ալիև Հաղթանակ զբոսայգում տղամարդու մարմին է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am