Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհու կողմից բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին 24News-ին հայտնում են Քննչական Կոմիտեի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատները հայտնել էին, որ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։
