Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
«Սեպտեմբերի 18-ին տեսնում եմ, որ իմ հաշվին նստում է պարգևավճար: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, իմ մեկ ու կես ամսվա գործունեության հատկապես ինչն է դուր եկել Ռուբեն Ռուբինյանին, որ նա որոշել է ինձ պարգևատրել, այն էլ օրենքը խախտելով, իմ կամքին հակառակ»,- նշել է նա:
