Իշխանության պարտականությունը աճի տոկոսը հանդիսավոր արտասանելու մեջ չէ։ Նրա պատասխանատվությունն է ապահովել, որ այսօրվա աճը վաղը դառնա ավելի մրցունակ արտադրություն. Դավիթ Անանյան

«Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է 2026 թվականի հունվար–օգոստոսի սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող հիմնական ցուցանիշները։

Տնտեսական ակտիվությունն աճել է 7.3 տոկոսով։ Սակայն այդ թիվը տնտեսական հաջողություն ներկայացնելուց առաջ արժե բացել նույն վիճակագրության հաջորդ էջերը։

Արդյունաբերության ութամսյա աճը 7.4 տոկոս է, բայց օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արդեն արձանագրվել է 4.3 տոկոս անկում, իսկ մշակող արդյունաբերությունում՝ 6.8 տոկոս։ Հունվար–օգոստոսին հանքագործությունն աճել է 24.3 տոկոսով, մինչդեռ մշակող արդյունաբերությունը՝ ընդամենը 5 տոկոսով։ Աճի ընդհանուր ցուցանիշը քողարկում է դրա կառուցվածքային անհամաչափությունն ու վերջին ամիսների թուլացումը։ Իսկ էլեկտրական սարքավորանքի արտադրության 9.6 և մեքենաների ու սարքավորանքի առանձին ենթաճյուղի 52.1 տոկոս անկումները հարց են առաջացնում՝ նախկին աճը որքանո՞վ էր տեղական արտադրական կարողությունների ամրապնդման, որքանո՞վ՝ դեպի Ռուսաստան առևտրային ու վերարտահանման հոսքերի հետ կապված ժամանակավոր ակտիվության արդյունք։

 

 

Արտահանման կառուցվածքն ավելի խոսուն է։ Ապրանքների արտահանումը նվազել է 6.5 տոկոսով՝ կազմելով 4.62 մլրդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 9.3 տոկոսով՝ հասնելով 8.65 մլրդ դոլարի։ Ապրանքային առևտրի պակասուրդն ընդլայնվել է մոտ 36 տոկոսով՝ գերազանցելով 4 մլրդ դոլարը։

Կասեն՝ արտահանման անկումը թանկարժեք մետաղների ու քարերի հոսքերի նվազման հետևանք է։ Սակայն այդ բացատրությունը պատկերի միայն մի մասն է։ Թանկարժեք քարերի, մետաղների և դրանցից իրերի ապրանքախումբը բացառելու դեպքում արտահանումն իսկապես աճում է մոտ 15 տոկոսով։ Բայց եթե բացառենք նաև հանքահումքային արտադրանքը, մնացած արտահանումը նվազում է մոտ 1.9 տոկոսով։ Հանքահումքային արտադրանքի կշիռն ընդհանուր արտահանման մեջ մեկ տարում 14.5 տոկոսից հասել է 27.6 տոկոսի։ Այսինքն՝ արտահանման կառուցվածքում հումքային ուղղվածությունն ուժեղացել է, իսկ մյուս ուղղությունների համախառն ընդլայնում չի արձանագրվել։

Շինարարությունն աճել է 24.7 տոկոսով, սակայն զարգացման տեսանկյունից վճռորոշ է՝ ինչ ենք կառուցում։ Շինարարության ընդհանուր ծավալի 50.7 տոկոսը բաժին է ընկնում անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, իսկ մշակող արդյունաբերությանը՝ ընդամենը 1.6 տոկոսը։ Կրթական և ենթակառուցվածքային ծրագրերի կարևորությամբ հանդերձ՝ այս կառուցվածքը ցույց է տալիս, որ շինարարական աճը հիմնականում կենտրոնացած է անշարժ գույքի ոլորտում։ Հետևաբար, կառուցապատման բարձր տեմպը դեռ չի նշանակում, որ նույն թափով ընդլայնվում են երկրի արտադրական ու արտահանման հնարավորությունները։

Բյուջեում ևս ամփոփ թվերն ու ծախսերի կառուցվածքը տարբեր պատկերներ են բացահայտում։ Եկամուտներն աճել են 14.4 տոկոսով, ընթացիկ ծախսերը՝ 17.8 տոկոսով։ Միաժամանակ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը (կապիտալ ծախսերը) 356.5 մլրդ դրամից նվազել են մինչև 267.5 մլրդ՝ նվազելով 89 մլրդ դրամով կամ 25 տոկոսով։

Այս պայմաններում արձանագրվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդ։ Եթե կապիտալ ծախսերը պահպանվեին նախորդ տարվա անվանական մակարդակին, ապա այլ հավասար պայմաններում հավելուրդի փոխարեն կունենայինք մոտ 71.3 մլրդ դրամ պակասուրդ։ Հետևաբար՝ հավելուրդի մասին խոսելիս պարտադիր է բացատրել նաև, թե ինչ ծախսերի նվազման պայմաններում է այն ձևավորվել։ Բյուջեի հաշվեկշիռը դեռ զարգացման արդյունքի գնահատական չէ։

Տնտեսական աճի սոցիալական արդյունքը պետք է գնահատել նաև նրանով, թե որքանով է այն մարդկանց աշխատանքով ապահովում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբաղվածների թիվն ավելացել է 29.7 հազարով։ Սակայն աշխատաշուկա մուտք գործող մարդկանց թիվն ավելի արագ է աճել, և նրանց մի մասը աշխատանք չի գտել, մասնավորապես, գործազուրկների թիվը 166.3 հազարից հասել է 182 հազարի, իսկ գործազրկության մակարդակը՝ 12.3 տոկոսից 13 տոկոսի։ Ավելին՝ երկարատև գործազուրկների թիվը 88.7 հազարից հասել է 101 հազարի։ Այսինքն՝ զբաղվածության աճը բավարար չի եղել գործազրկությունը նվազեցնելու համար, իսկ երկար ժամանակ աշխատանք չգտնող մարդկանց թիվն ավելացել է։

Տնտեսական աճի մասին խոսելիս իշխանությունը սիրում է բարձր տոկոսները։ Բայց երկրի ապագան որոշվում է նրանով, թե այդ տոկոսների հետևում ինչ է ստեղծվում՝ արտադրակա՞ն կարողություն, մրցունակ արտահանո՞ւմ, կայուն աշխատատե՞ղ, թե՞ հերթական հաշվետվությունը զարդարող շրջանառություն։

Այո՛, կան նաև հեռանկարային աճող ուղղություններ․ տեղեկատվության և կապի ոլորտն աճել է 14 տոկոսով, մասնագիտական, գիտական ու տեխնիկական ծառայությունները՝ 12.2 տոկոսով։ Հենց այդ հնարավորությունները պետք է վերածել զարգացման կայուն հենարանների։ Սակայն առանձին հաջողություններով ամբողջ կառուցվածքի խոցելիությունը քողարկելն արդեն տնտեսական քաղաքականության փոխարեն դրա գովազդն է։

Իշխանության պարտականությունը աճի տոկոսը հանդիսավոր արտասանելու մեջ չէ։ Նրա պատասխանատվությունն է ապահովել, որ այսօրվա աճը վաղը դառնա ավելի մրցունակ արտադրություն, ավելի բազմազան արտահանում և ավելի կայուն աշխատանք։

Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում։ Իսկ ապագայի արտադրական հիմքը չամրապնդող աճը կարող է գեղեցիկ հաշվետվություն ապահովել՝ առանց նույնքան ամուր տնտեսություն ստեղծելու»։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել Գուտերեշն ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցություններին ՊՆ–ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եկեղեցու գործով իշխանությունը կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն ունի․ Բադալյան Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Իշխանության պարտականությունը աճի տոկոսը հանդիսավոր արտասանելու մեջ չէ։ Նրա պատասխանատվությունն է ապահովել, որ այսօրվա աճը վաղը դառնա ավելի մրցունակ արտադրություն. Դավիթ Անանյան Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am