Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի մահվան պատճառը ըստ դիահերձման արդյունքների՝ դատաբժիշկները նշել են ինսուլտը:Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փորձագետներին ուղղվել են մի շարք հարցեր՝ պարզելու մահվան բոլոր հանգամանքները:
Նշենք, որ հունվարի 25-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր « Գոռ Առաքելյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշենք, որ Գոռ Առաքելյանը հայտնի էր Վերնիսաժում կրակոցների գործով: Նա մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 6.5 տարվա ազատազրկման: Ազատ էր արձակվել վերջերս՝ Սերժ Սարգսյանի ներումով:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը