ՔՊ–ն ուզում է հայերի վրա կրակած ադրբեջանցուն հանձնել. Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video)
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծում է, որ ՔՊ-ն ուզում է արտահանձնի հայի վրա կրակած ադրբեջանցուն։
«Մարդը, ով զենք է պահում հայի վրա, պետք է պատասխանատվության ենթարկվի, պետք է գնա ԱԱԾ պադվալ, ԱԱԾ պադվալը նման մարդկանց համար է, ոչ թե բարերարի»,- նշեց նա։
Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանում այսպես է՝ ով հային վնասում է, այնտեղ հերոսանում է։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջիկայում դիմում կներկայացնի, որ Շաքի ներխուժած ադրբեջանցու, բանակում ինքնասպանությունների դեպքերով քննիչ հանձնաժողով ստեղծվի։
«Մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է այսքան զինվոր ինքնասպանության դիմում։ Ժողովո՛ւրդ, Շաքիի բնակչության 80 տոկոսը հավատացել էր ՔՊ-ին, իրենց հայրենի գյուղը հիմա շունն է պաշտպանում»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
