Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հարցերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ազերթաջ» գործակալությունը գրում է, որ Մուստաֆաևն ու Օվերչուկը հանդիպում են անցկացրել որպես Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ։

Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների համապատասխան կառույցների, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում համագործակցության հարցերը։

Անդրադարձ է կատարվել նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի որոշումների իրականացման ընթացքին։

Քննարկվել են փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման և երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման հետագա քայլերը։

Առանձին ուշադրություն է դարձվել տրանսպորտային կապերի զարգացմանը և բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետագա օգտագործմանը, ինչպես նաև սահմանային անցակետերի աշխատանքի կատարելագործմանը։

Մուստաֆաևն ու Օվերչուկը մտքեր են փոխանակել նաև փոխշահավետ նախագծերի իրականացման հեռանկարների շուրջ՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով տնտեսական համագործակցության հետագա զարգացումը։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը խաղաթուղթ է Ալիևի ձեռքում․ Երվանդ Բոզոյան (video) Ասեմ՝ ինչպես եք ուզում կոծկել Շաքի գյուղի սահմռկեցուցիչ դեպքը․ Տիգրան Աբրահամյան (video) Պարապ եք մնացել, պարգևավճարներն եք արդարացնում, իբր գործ եք անում․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Ընդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովում ՔՊ–ն ուզում է հայերի վրա կրակած ադրբեջանցուն հանձնել. Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Խայտառակություն․ դուք դարձել եք ադրբեջանցի ահաբեկչի խնամակալը. ընդդիմադիր (video) Գագիկ Ծառուկյանի քրգործը մուտքագրվել է դատարան և մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին Ընդունեք ձեր սխալը, որ սահմանը ծակ ա էղել, ադրբեջանցին կարացել ա ներթափանցի. Ղազինյան (video) Իջեցված քաղաքական հանձնարարության ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում․ Աբրահամյան Ինչքան գոռաք, էդքան կգոռանք, բոլոր պատասխանները ստանալու եք․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ Դիվերսանտ ադրբեջանցին «պայթեցնում է» ԱԺ-ն․․․ ՔՊ-ի հիստերիան․ Խաչիկ Մանուկյան (video) ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը նշանվել է հայկական ծագմամբ երգչուհի Ուիլքինսի հետ «Սաղ կյանքդ թուրքերենով շարադրություն ես գրել»․ Նարեկ Կարապետյանը «տոպկեց» Ռուբինյանին․ լարված վիճակ (video) Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում Քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանը, ևս 2 անձ կալանավորվել են Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներ «Դուք դատվելու եք․․․»․ Աննա Գրիգորյանը նորից խայտառակեց Սասուն Միքայելյանին (video) «Դե կտեսնե՛ք՝ ինչ կլինի», «Ես ձեզ անձամբ եմ երեսով տալիս»․ Քրիստինե Վարդանյանը բորբոքեց Ռուբինյանին (video) Փոխե՛ք Սուրեն Պապիկյանին, չի ձգում, ադրբեջանցին մտել էր ՀՀ, կրակել երեք երեխաներին պաշտպանող մորը (video) ԱԺ-ի խայտառակությունը Ռուբինյանի գործունեության հետևանքն ա․ Արամ Վարդևանյանի կոշտ խոսքը (video) Այս քառօրյան ՀՀ պատմության մեջ ամենախայտառակն է մնալու. էս է էս իշխանության որակը. Գեղամ Մանուկյան (video) ԱԺ-ի խայտառակությունը սադրողը՝ քավորսանիկական հարաբերություններով․ Օղորմի ձեր բարեկրթությունը (video) Նյու Յորքի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել «Այ թուլա՛, ինքնահաստատման փուլու՞մ ես»․․․ ընդդիմադիրների պատասխանը՝ ՔՊ-ականների խուլիգանությանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am