«Դուք դատվելու եք․․․»․ Աննա Գրիգորյանը նորից խայտառակեց Սասուն Միքայելյանին (video)
Այսօրվա միջադեպը ունի 2 պատասխանատու անձ՝ ԱԺ փաստացի ղեկավարն ու Վահե Ղալումյանը, հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Դիմելով ՔՊ-ական պատգամավոր Ղալումյանին՝ ասաց՝ «Ձեզ վրա նման պարտավորություն դրվա՞ծ է, որ ամեն անգամ պետք է հրահրվի հերթական սադրանքը։
Ես չեմ հիշում վերջին 6 տարում մի իրավիճակ՝ քաշքշոց, ծեծկռտուք, որի նախաձեռնողը դուք չլինեք։
Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել «գլադիատորական» մարտերի, հաստատ չարժե»։
