ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ, Պաշտպանության նախարարությունը բոլոր ստորաբաժանումներին գրությամբ հրահանգել է, որ ՊՆ աշխատակազմում և բանակային կորպուսներում աշխատող կանայք չշպարվեն։ Գրությամբ նշվել է՝ թարթիչներ չկպցնել, չշպարվել և չօգտագործել կարմիր շրթներկ։
Թերթը գրում է, որ այս պահանջը զայրացրել է կին զինծառայողներին։ «Հրապարակ»-ին չի հաջողվել պարզել, թե հրահանգները որ պաշտպանական դոկտրինի մաս են և ում նախաձեռնությունն են։
